Լոլիկը ոչ միայն բանջարեղենի մի տեսակ է, այլեւ հրաշալիորեն համադրվում է բազմաթիվ ուտեստների հետ։ Պարզվում է, որ այն իսկապես շատ օգտակար է առողջության համար։ NEWS.am Medicine-ը կներկայացնի Ձեզ, թե ինչո՞վ է լոլիկը օգտակար եւ ինչու՞ է անհրաժեշտ ավելի հաճախ լոլիկ ուտել։
Առաջին հերթին պետք է նշել, որ լոլիկը օրգանիզմի համար մեծ կարեւորություն ունեցող, մի շարք օգտակար եւ անհրաժեշտ վիտամինների եւ հանքային աղերի աղբյուր է։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է`
• A, C, K, Е, К, РР վիտամիններ, ինչպես նաեւ B խմբի մի քանի վիտամին։
• Լիկոպին
• Քրոմ
• Կալցիում
• Երկաթ
• Ֆոսֆոր
• Կալիում
• Ցինկ
Լոլիկը ավելի է առողջացնում Ձեր սիրտը
Լոլիկի մեջ առկա քրոմը, կալիումը եւ В վիտամինը նվազեցնում են «վնասակար» խոլեստերինի քանակը արյան մեջ եւ կայունացում են նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով սրտի ու սրտանոթային համակարգի գործունեությանը։ Լոլիկը նաեւ կանխում է շաքարի քանակի ավելացումը արյան մեջ, եւ հենց այդ պատճառով այն պետք է ներառվի շաքարախտով հիվանդ մարդկանց սննդակարգի մեջ։
Լոլիկը ճնշում է բակտերիաների աճն ու տարածումը
Լոլիկը ճնշում է բակտերիաների աճն ու տարածումը, այդպիսով նախազգուշացնելով մի շարք հիվանդությունների՝ այդ թվում բազմաթիվ սնկային հիվանդությունների եւ տարբեր վարակների առաջացման մասին։ Նաեւ համարվում է, որ լոլիկը կարող է կանխել ստամոքսի նեխման եւ խմորման գործընթացները, որոնք կարող են շատ վտանգավոր լինել մարդու առողջության համար։
Լոլիկը կանխում է քաղցկեղային հիվանդությունների զարգացումը
Լոլիկը պարունակում է լիկոպինի (լիկոպինը ուժեղ հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է օքսիդացման արագությունը եւ հնարավորություն է տալիս բջիջներին մուտացիայի ենթարկվել՝ դրանով իսկ կանխելով քաղցկեղի զարգացմումը) կարաոտինոիդային պիգմենտ։ Լոլիկը ավելի արդյունավետ է ազդում ստամոքսի եւ շագանակագեղձի քացկեղի վրա։ Հետաքրքիր է, որ լոլիկի մածուկի մեջ լիկոպինի այդ կարաոտինոիդային պիգմենտները ավելի շատ են,քան թարմ լոլիկի մեջ։
Լոլիկը անպայման ետք է ներառվի Ձեր սննդակարգի մեջ։ Ոչ, այն չի նպաստի ծխելուց հրաժարվելուն եւ անգամ ծխախոտի բազմաթիվ «կողմնակի ազդեցությունների» դեմ ոչինչ չի կարող անել, բայց այն կնվազեցնի քացկեղի առաջացման վտանգը։
Լոլիկը օգտակար է մաշկի եւ վարսերի համար։ Լոլիկի մեջ առակա ցինկը շատ կարեւոր է մաշկի համար։ Այն օգնում է խուսափել բորբոքումներից, բարելավում է մաշկի գույնը (այդ պատճառով մաշկի համար նախատեսված շատ դիմակներ իրենց մեջ լոլիկ ներառում են) եւ խթանում է բջիջների երիտասարդացմանը։ Ի դեպ, ցինկը նաեւ ամրություն է հաղորդում մազերին։
Եվ վերջապես, լոլիկ ընտրելիս ուշադրություն դարձրեք նրա գույնին. վառ գունավորում ունեցող լոլիկներն ավելի օգտակար են։






