Շները կարող են իրենց տերերին վարակել միզուղիների ինֆեկցիաներով, օրինակ ցիստիտով։ Նման ինֆեկցիաներ ունեցող ու ստացիոնար բուժում անցնող երկու հիվանդների օրգանիզմում հայտնաբերվել են նույն պաթոգեն բակտերիաները, որոնք հայտնաբերվել էին նրանց շների կղղանքում։ Այս մասին հայտնում են University of Copenhagen համալսարանի գիտնականները։

bioRxiv ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են Կոպենհագենի հիվանդանոցի 119 հիվանդները։ 19 կամավորներ ունեին շուն կամ կատու։ Գիտնականները հավաքել են մասնակիցների կղղանքների նմուշները հետազոտության սկզբում ու դրանից 10 ամիս անց։ Նաեւ մասնագետները ուսումնասիրել են բակտերիաները կամավորների օրգանիզմում։ Հետազոտողները երկու մասնակիցների շների կղղանքներում վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ նույն բակտերիաները գիտնականները հայտնաբերել են նաեւ մասնակիցների մոտ։

Հիվանդներից մեկն առողջացել է գրեթե մեկ տարի անց, բայց նրա շան կղղանքում պաթոգենները դեռ պահպանվել են, դրա համար էլ գիտնականները եզրակացրել են, որ շունն է եղել դրանց մշտական կրողը։

Մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս թույլ չտալ շներին լիզել իրենց ու ամեն կերպ խուսափել շների թքի հետ շփումից։ Վարակը, ամենայն հավանականությամբ, փոխանցվում է հենց կենդանիների թքի եւ/կամ կղղանքի հետ շփումի միջոցով։

Հետազոտողները ենթադրում են, որ կատուներից նույնպես կարելի է վարակվել, սակայն դա դեռ ապացուցված չէ ։