Ամերիկացի 59 երեխաներից մեկն աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունի, ասվում է ԱՄՆ հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնի զեկույցում (CDC)։

Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի գիտնականները մասնակցել են ամերիկյան CDC-ի նոր զեկույցի կազմանը։ Ըստ զեկույցի՝ 59 երեխաներից մեկը , որոնք 2014-ին 8 տարեկան էին դարձել, տառապում էր աուտիկ սպեկտրի խանգարումով։ Դա 15 տոկոսով ավելին է, քան   երկու տարվա վաղեմության նախորդ զեկույցի ցուցանիշները։ Ավելին, դա 2000 –ից սկսած ամենամեծ ցուցանիշն  է։

Ինչպես ասվել է նաեւ նախորդ զեկույցներում ու հետազոտություններում, տղաների մոտ 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում աուտիկ սպեկտրի խանգարումներ, քան աղջիկների մոտ՝ այդ խանգարումները ախտորոշվում են 38 տղաներից 1-ի մոտ (2․7 տոկոսի) ու 152 աղջիկներից 1-ի (0․7 տոկոսի) մոտ։։

Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որին բնորոշ են սոցիալական հմտությունների խնդիրները, խոսքի ու ոչ վերբալ կոմունիկացիայի դժվարությունները ։ Այն առաջանում է վաղ մանկությունում ու շարունակվում ամբողջ կյանքում։ CDC մշտադիտարկումը ցույց է տալիս, որ աուտիզմի տարբեր տեսակների տարածումը անդրադառնում է 8 տարեկան ավելի քան 300 հազար երեխաների վրա ԱՄՆ 11 համայնքերում։ Նշում են, որ այս ցուցանիշները ոչ թե ընդհանուր ԱՄՆ-ին են վերաբերում,    այլեւ որոշակի համայնքներում աուտիզմի տարածմանը։

Փորձագետները դեռ չեն կարող ասել, արդյոք աուտիզմի տարածումն իրոք աճում է, թե նոր ցուցանիշները պայմանավորված են այդ վիճակների վաղ ախտորոշման միջոցների բարելավումով, ասում է բժիշկ Թոմամս Ֆրեյզերը, Autism Speaks –ի գլխավոր գիտաշխատողը։