Սպորտային հագուստներ արտադրող ընկերությունները սկսել են արտադրել շարժական ֆիթնես սարքեր, որոնք խոստանում են լինել ամենահարմար սարքերը ձեր ամենօրյա մարզումները ավելի արդյունավետ դարձնելու համար: Nike, Reebok, Jawbone, Samsung, եւ Fitbit ընկերություններն արդեն ճանապարհ են հարթել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են կանխիկ գումար ներդնել ֆիթնեսի բնագավառում վերջին նորարարական տեխնոլոգիաների զարգացման մեջ, հաղորդում է The Medical Daily-ին:

Ըստ Endeavour Partners ընկերության վերջին հետազոտությունների՝ 18 –ն անց 10 ամերիկացիներից մեկը ձեռք է բերել նման մի սարք: Այնուամենայնիվ, մարդկանց մեկ երրորդը, ովքեր գնել են այսպիսի ֆիթնես սարքեր, դադարել են դրանք օգտագործել վեց ամիս անց: Պատճառն այն է , որ մարդիկ ձանձրանում են դրանցից: Նրանք ունեն ֆիքսված վայրեր, որտեղ նրանք պետք է գնան, ֆիքսված մարդկանց ցուցակ, ում նրանք պետք է հանդիպեն... պետք է հաշվել կատարված քայլերի քանակը եւ դրանց ընթացքում սպառած կալորիականությունը: Եվ այսպես ամեն օր եւ առանց փոփոխությունների: Օրինակ այդպիսի սարքերից են InvenSense ընկերության MotionTracking սենսորային շարժական ֆիթնես ապարանջանները, որոնք հետեւում են մեր ամենօրյա գործունեությանը:

«Այս բոլոր սարքերի խնդիրն այն է, որ նրանք բոլորն էլ անում են նույն գործը՝ հաշվում են մեր քայլերը», - ասում է InvenSense ընկերության տնօրեն Սեմ Քաշը ՝ Medical Daily-ին տված հարցազրույցում: «Ընդամենը երեք ամսվա ընթացքում օգտագործողը ձանձրանում է, քանի որ նա արդեն գիտի, թե քանի քայլ է նա քայլում ամեն օր: Մեր նոր Sharkband տեխնոլոգիան կպարզի ոչ միայն այն, թե քանի քայլ եք կատարել, այլեւ ֆիզիկական ինչ ակտիվություն եք Դուք ցուցաբերել՝ հեծանիվ, թիավարում կամ լող: Այն նույնիսկ կարող է ասել, թե ինչպես եք Դուք լողում (այսինքն, բրաս կամ ազատ ոճ)»:

Այնուամենայնիվ, ֆիթնես-սարքերից օգտվողներից որոշ մարդիկ ասել են, որ այս սարքերն օգտագործելիս որոշակի առավելություններ են տեսնում: Պետք է նշել սակայն, որ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն հաշվել իրենց քայլերը, երբեմն չեն նստում ավտոբուս եւ քայլում են ոտքով, չեն օգտագործում վերելակ եւ բարձրանում են աստիճաններով՝ իրենց ճնշումը տեսնելու համար: Նրանք նաեւ ուտում են առողջ սնունդ՝ էկրանին կալորիաների նորմալ քանակ տեսնելու համար: Այդ սարքերի մյուս առավելությունը մրցակցությունն է օգտվողների միջեւ՝ որեւէ մեկի հետ մրցելու կամ Ձեր անձնական լավագույն արդյունքը գերազանցելու համար: Սարքը կարող է նաեւ մի փոքր ոգեշնչել Ձեզ:

Ամենամեծ խնդիրը շարժական ֆիթնես-սարքի ընտրությունն է. ընտրել սարք, որը ձեզ հարմար կլինի: Duvauchelle ընկերությունը առաջարկում է սարքեր գնելիս ուշադրություն դարձնել հետեւյալ չափանիշների վրա:

1. Տվյալների ուսումնասիրություն

Լավ արդյունքների հասնելու համար փնտրեք այնպիսի մի սարք, որը թույլ է տալիս Ձեզ բեռնել ձեր մարզական տվյալները համակարգչի մեջ կամ վերահսկել այն ինտերնետի միջոցով: Որոշ ավելի էժան ֆիթնես-ապարանջաններ տվյալները միայն ցույց են տալիս իրական սարքի վրա, որը սահմանափակում է իրենց գործածութան հնարավորությունները:

2. Հարմարավետություն

Լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է այս սարքերը կրել ամեն օր՝ ամբողջ ժամանակ; Փնտրեք այնպիսի մի սարք, որը Ձեզ ավելի հարմարավետ կլինի ամեն օր կրելու եւ ձեր հագուստին չխանգարելու համար:

3. Լրացուցիչ հնարավորություններ

Փնտրեք այնպիսի ապրանքներ, որոնք առաջարկում են լրացուցիչ առողջական դիտարկում՝ ինտենսիվությունից, տեւողությունից, կամ մարզումների արագությունից բացի: Օրինակ, որոշ սարքեր օգնում են հետեւել սրտի զարկերի հաճախականությանը թիվը եւ քնի տեւողությանը: