Մի խումբ ամերիկացի գիտնականները փորձ են կատարել մկների վրա, որը ցույց  է տվել, որ լույսի օգնությամբ կարելի է ազդել անմիջապես կաթնասունների ուղեղի վրա։ Իրենց արդյունքները նրանք հրապարակել են Nature-ում։

Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի հետազոտողների փորձի նպատակն էր համոզվել այն տեսական ենթադրությունը, որ օպտոգենետիկան կարող է օգնել նեյրոնների հսկողությանն ու ազդանշանի կոդավորմանը։ Այդ նպատակով հետազոտողները փորձ են իրականացրել՝ վիրուսի օգնությամբ նրանք ուղեղի բջիջներ են հասցրել ԴՆԹ-ն, որը մշակում է սպիտակուց, որը լույսի բռնկումներին ի պատասխան ակտիվացնում է նեյրոնները։

Հետո նրանք մկների գանգի մեջ փոքր անցքեր են բացել, որոնց միջով ուղեղ էր ներթափանցում հոլոգրաֆիկ ազդանշանը, որն ընգրկում էր 550 × 550 × 100 միկրոմետր չափերով գոտի։ Ճառագայթների ազդեցության տակ էին հայտնվել հատվածներ, որոնք պատասխանատու էին տեղաշարժման, տեսողության ու շոշափման համար։ Մեկ վայրկյանում լույսի աղբյուրը 300 անգամ վառվել է։ Յուրաքանչյուր բռնկում ակտիվացնում էր մինչև 50 նեյրոն։

Փորձի ընթացքում մկները վազել են վազքուղի վրա, բայց նրանց գլուխները անշարժացված էին, որպեսզի ազդանշանը մտնի անհրաժեշտ գոտի։ Դրա համար էլ գրգռիչի հանդեպ ռեակցիան արտաքուստ ոչ մի կերպ չէր դրսևորվում։ Սակայն, գիտնականների վստահեցումներով, ուղեղն այնպես էր արձագանքում, ասես կենդանին իրոք ինչ-որ բան էր տեսնում։

«Սա առաջին քայլն է նեյրոնային պրոթեզների համար, քանի որ այդ տեխնոլոգիան ունի անհրաժեշտ ճշգրտություն, որպեսզի ուղեղը հասկանա, թե որ կառույցն է պետք ակտիվացնել։ Եթե դուք կարողանաք կարդալ ու գրել ուղեղի լեզվով, դուք կկարողանաք   շփվել  նրա հետ այնպես, որ այն ավելի լավ հասկանա ձեր հաղորդագրությունները։ Դա  առաջին քայլն է տեխնոլոգիայի ստեղծման ճանապարհին, որը թույլ կտա լրացնել կամ ուժեղացնել մարդու զգացմունքները»,- պատմել է աշխատության հեղինակ Ալան Մարդինլին։

Գիտնականները հույս ունեն, որ տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ հնարավոր կլինի կույրերին տեսողություն նվիրել ու փոխել հիշողությունները ։