Կարելի՞ է արդյոք սեռական կախումը խանգարում համարել։ Մասնագետների տեսակետներն այս հարցում տարբեր են, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հեռուստաընկերության ռեպորտաժում երկու սեռամոլ՝  տղամարդ ու կին, պատմում են իրենց ուշագրավ անձնական փորձի մասին։

«Վատագույն օրերին օրական նույնիսկ հինգ անգամ սեքսով զբաղվելն ինձ չի բավարարում,- խոստովանում է երեք երեխաների մայր, 37-ամյա Ռեբեկա Բարքերը: - Առավոտյան արթնանալիս ես առաջինն այդ մասին էի մտածում։ Շուրջս ամեն ինչ կարծես հենց սեքսի մասին է հիշեցնում։ Ես կարծում եմ, որ դա կապակցված էր իմ դեպրեսիայի ու սերոտոնինի պակասի հետ։ Ասես մարմինս միայն դրա պահանջն ուներ»։

Կնոջ խոսքով՝ սեքսը մի քանի ակնթարթ իրեն ուժ էր տալիս, բայց հինգ րոպե հետո ցանկությունը վերականգնվում էր։ Դրա համար էլ նա դարձել է ճգնավոր։ «Ես տանը նստած էի, քանի որ ես ամաչում էի նրանից, որ իմ բոլոր մտքերը միայն դրա մասին են։ Ու չնայած ոչ ոք իմ մտքերը կարդալ չէր կարող, ես, միեւնույն է, ամաչում էի մարդկանց աչքերին երեւալ»,- շարունակում է կինը։

Սեռական ադապտացիան լրջորեն անդրադարձել է Ռեբեկայի ու նրա զուգընկերոջ հարաբերությունների վրա ու չնայած սկզբում զուգընկերոջը հաճելի էր կնոջ ուշադրությունը, բայց նրանք, ի վերջո, բաժանվեցին։

Ռեբեկայի մոտ «դեպրեսիա» ախտորոշվել է 2012-ին՝ նրա երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո։ 2014-ին, երբ նրա վիճակը վատացել է ու նրա սեռական կախումն ավելի է ուժգնացել, նա փոխել է աշխատանքը, բաժանվել քաղաքացիական ամուսնուց ու տեղափոխվել Ֆրանսիա։

«Ես փոխել եմ իմ կյանքը, որպեսզի հաղթահարեմ իմ դեպրեսիան ու կախումը,  ու դա ինձ օգնել է»,- խոստովանել է նա։

Գրեմը խոստովանում է, որ իր սեռական կախումը հանգեցրել էր նրան, որ ինքը սկսել էր կնոջը դավաճանել «հարյուրավոր» մարմնավաճառների հետ, ինչն էլ իր հերթին նրա մոտ առաջացրել է մեղավորության հոգետանջ զգացողություն։

«Երբ քեզ մոտ նման զարգացած կախում  է, դու միայն այդ մասին ես մտածում՝ առավոտից երեկո։ Դա սարսափելի էր, նույնիսկ զզվելի՝ ոչ մի «սեքսուալ» բան դրանում չկար։ Երբ առավոտյան արթնանում ես քլամիդիայի փնջով, ապա որեւէ հաճելի բան դրանում չկա։ Դա հսկայական վնաս է բերել, կործանել  կյանքս»,- ասում է նա։

Գրեմը, որը հիմա վաթսունն անց տղամարդ է, պատմում է, որ մի քանի տարի շարունակ ինքը ամսական հարյուրավոր ֆունտ  է ծախսել սեքսի վրա՝ իրեն սեռական ծառայություններ մատուցող կանանցից մի քանիսի հետ նա նույնիսկ երկարատեւ հարաբերություններ է ունեցել։

«Դա նույնն է, ինչ հարբեցող լինելը՝ քո գլխում մի ամբողջ ցիկլ է կառուցվում՝ դու  ոգեւորվում ես հենց միայն այդ մասին մտածելիս, իսկ հետո սկսում ես այդ ամենն իրականացնել։ Իսկ հետո, երբ դա ավարտվում է, դու զղջում ես, որ այլեւս երբեք չես կրկնի դա»,- խոստովանում է տղամարդը։

Գրեմն այդ սարսափելի երկակի կյանքին վերջ է տվել, երբ նրա կինը հայտնաբերել է որոշակի բովանդակության էլեկտրոնային նամակ ու նրանից բացատրություններ պահանջել։

Այդ ժամանակ նա դիմել է «Անանուն սեռամոլներ» հոգեբանական օգնության կազմակերպություն, որը Բրիտանիայի տարածքում աջակցության 78 խումբ ունի, ու ահա արդեն մի քանի տարի նրան հաջողվում է զերծ մնալ արտաամուսնական սեքսից։

Սեռական կախումով տառապող մարդկանց անհրաժեշտ է անվճար հոգեբանական օգնություն տրամադրել Առողջապահության ազգային համակարգի շրջանակում։ Նման կոչ է անում Բրիտանիայի խոշորագույն Relate բարեգործական կազմակերպությունը, որը հոգեբանական օգնություն է տրամադրում ընտանեկան զույգերին։

Relate կազմակերպությունը սեռական կախումը բնութագրում է որպես «ցանկացած տեսակի սեռական ակտիվություն, որը հսկողությունից դուրս է գալիս»։

«Սեռական կախման ու կպչուն վիճակների հարցերով ասոցիացիա» հոգեբանական ծառայությունում հոգեբան-սեքսոլոգների քանակը վերջին հինգ տարիներին կրկնապատկվել է՝ հասնելով 170 մարդու։

Ըստ այն հարցաթերթիկի տվյալների, որը 2013-ից սկսած  21 058 մարդ է լրացրել սեռական կախում ունեցողներին օգնություն տրամադրող վեբկայքում, օգնության կարիք ունեցողների 91 տոկոսը տղամարդիկ են։

Նրանց շրջանում ամենամեծաքանակ խումբը՝ 31 տոկոսը, կազմում են 26-35 տարեկան տղամարդիկ, 1 տոկոսը՝ 16 տարեկանից փոքր է, ու 8 տոկոսը՝ 55 տարեկանից մեծ։

Ակնկալվում է, որ 2019-ի մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն կտա «սեռական հողի վրա օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը» «Հիվանդությունների միջազգային դասակարգում» տեղեկատուի նոր հրատարակության մեջ ընդգրկելուն։

Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության փորձագետները տարաձայնություններ ունեն այն կապակցությամբ՝ արդյոք սեռական կախումը խանգարում է, թե ոչ,  ու այդ իսկ պատճառով ծառայությունը այդ հարցով հոգեբանական աջակցություն չի ցուցաբերում, հիվանդներին ուղարկելով Relate բարեգործական ծառայություն։