Այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց սիրելի անձնավորությանը, առաջին երեք ամիսների ընթացքում սրտի աշխատանքի խափանումից մահանալու ավելի բարձր ռիսկի են ենթարկվում։ Ռայսի համալսարանից Քրիս Ֆագունդեսի ղեկավարությամբ իրականացված  հետազոտությունը   հրապարակլվել է Science Alert ամսագրում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջերս այրիացած մարդկանց արյան մեջ հատուկ հակաբորբոքային սպիտակուցների ավելի բարձր մակարդակ է հայտնաբերվում, ինչը վկայում է  նրանց օրգանիզմում բորբոքային պրոցեսների մասին, նաև նրանց շրջանում դիտարկվում է սրտի ռիթմի ավելի ցածր վալիդություն։

Սրտի ռիթմի փոփոխականությունը սրտի երկու հաջորդական կրճատումների միջև տարբերությունն է։ Սրտի կրճատումների հաճախությունը մշտապես տատանվում է ՝ օրգանիզմի պահանջներից ելնելով ու այդ մեխանիզմի խափանումը վտանգավոր է առողջության համար։

Այդ երկու գործոնները բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, որոնք էլ իրենց հերթին կարող են մահվան պատճառ դառնալ։ Սա առաջին հետազոտությունն է, որտեղ պատկերավոր կերպով ցուցադրված է կապը մտերիմ մարդու մահվան ու հակաբորբոքային նյութերի և սրտի ռիթմի մակարդակում տեղի ունեցող փոփոխությունների միջև։

«Ամուսնուն կորցնելուց հետո առաջին կես տարվա ընթացքում այրիների մոտ մահվան հավանականությունը բարձրանում է 41 տոկոսով,- պատմում է հետազոտության առաջատար հեղինակ հոգեբան Քրիս Ֆագունդեսը,- Կարևոր է նշել , որ մահվան հավանականության աճի 53 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին։ Այս հետազոտությունը կարևոր քայլ է ՝ հասկանալու համար, թե ինչու է դա տեղի ունենում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է սիրելի անձնավորության կորուստն ազդում օրգանիզմի վրա՝ բարձրացնելով հիվանդացությունը ու մահացությունը։

Հետազոտությանը մասնակցել է 51-80 տարեկան 32 մարդ, գերազանցաբար կանայք, որոնք վերջերս են կորցրել իրենց ամուսիններին։ Հսկիչ խմբում 33 մարդ կար։ Այրիների մոտ սրտի ռիթմի փոփոխականությունը 47 տոկոսով ցածր էր, քան հսկիչ խմբի մոտ։ Նաև նրանց արյան մեջ 7 տոկոսով բարձր էր TNF- ալֆա ցիտոկինի ու 5 տոկոսով՝  IL-6-ի մակարդակը։  TNF- ալֆան վերաբերում է  ուռուցքի նեկրոզի գործոններին, հակաբորբոքային սպիտակուցներին, որոնք գործարկում են բջիջների մահվան մեխանիզմը, իսկ IL-6-ը՝ ինտերլեյկին 6-ը, կարևոր դեր է կատարում հյուսվածքի  տրավմատիկ ախտահարման, այրվածքների ու բորբոքման հանգեցնող այլ վնասվածքների ժամանակ։ Սակայն դրա ավելցուկն առաջացնում է հյուսվածքների վնասում ՝ աուտոիմունային արձագանքի հետևանքով։

Բացի դրանից՝  իրենց երկրորդ կեսին կորցրած մարդկանց մոտ 20 տոկոսով ավելի հաճախ են դիտարկվել դեպրեսիայի ախտանշանները։ Ֆագունդեսի խոսքով՝ հետազոտությունը թույլ է տալիս ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչպես է սիրելի անձնավորության ծանր  կորուստն ազդում սրտի առողջության վրա։

Ֆագունդեսը հույս ունի, որ հետազոտությունը կօգնի բժիշկներին ավելի լավ հասկանալ այն կենսաբանական մեխանիզմները, որոնք գործարկում են ամուսնու մահը, ու թույլ կտա մշակել այրիացած մարդկանց օգնելու միջոցներ՝ կանխելով կամ նվազագույնի հասցնելով սրտի վիճակի վրա ամուսնու մահվան ազդեցությունը։