Գիտնականները պարզաբանել են մեխանիզմը, թե ինչու են ափիոնային թնրանյութերը կախվածություն առաջացնում, իսկ երջանկության հորմոնները՝ ոչ: Այս մասին նշված է Neuron ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մինչեւ հիմա մենք ոչ մի ակնարկ չունեինք այն մասին, որ ափիոնայիններն ուղեղի վրա այլ կերպ են ազդում, քան էնդորֆինները: Այս պատճառով չափազանց դժվար էր հասկանալ, թե ինչու են թմրամոլները մշտապես ասում, որ հերոինն ու այլ թմրանյութերը շատ ավելի մեծ հաճույք առաջացնում, քան կյանքում որեւէ այլ բան: Այն տարբերությունները, որոնք մենք հայտնաբերել ենք, կարող են սա բացատրել»,- ասել է Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանից (ԱՄՆ) Մարկ ֆոն Զաստրովը:
Մորֆին, հերոինը եւ այլ ափիոնայինները կառուցվածքով նման են էնդորֆինների մոլեկուլներին՝ բնական հորմոններ, որոնք առանցքային դերակատարում ունեն մարդու ուղեղի հաճույքի կենտրոնի աշխատանքում: Երբ ափիոնայինները օրգանիզմում են հայտնվում, փոխգործակցում են նույն նեյրոնների հետ, ինչ եւ էնդորֆինները՝ հաճույքի հզորագույն հորձանք առաջացնելով:
Ֆոն Զաստրովի խոսքով՝ թմրանյութի եւ էնդորֆինների մոլեկուլների միանման կառուցվածքը եւ ազդեցությունը օրինաչափ հարց է առաջացնում՝ ինչո՞ւ էնդորֆինները կախվածություն եւ լոմկա չեն առաջացնում, ինչպես հերոինը, ֆենտանիլը եւ այլ ափիոնայինները: Գտնականներն այս հարցի պատասխանը գտել են՝ ստեղծելով լուսարձակող սպիտակուցային մոլեկուլ՝ յուրատեսակ բիոսենսոր, որն օգնել է հետեւել, թե ինչ է տեղի ունենում նյարդային բջջում, երբ այն կլանում է ափիոնայինների կամ էնդորֆինների մոլեկուլը:
Նարկոլոգի պարզաբանմամբ՝ այս մոլեկուլը միանում էր միայն ափիոնային ռեցեպտորներին, ինչը թույլ է տվել հետեւել բջջի աշխատանքի փոխոխության ձեւին, եւ թե ինչ սպիտակուցներ են միացել ազդանշանին ի պատասխան:
Պարզվել է, որ էնդորֆիններն ու ափիոնայինները բջջում միանգամայն տարբեր ռեակցիաներ են առաջացնում, չնայած նրա մակերեւույթին եղած ռեցեպտորների հետ գրեթե միանման են փոխազդում: Մասնավորապես՝ ափիոնայիններն ազդում են Գոլջիի սարքի վրա, բջջի «սպտակուցների գլխավոր ֆաբրիկան», մինչդեռ էնդորֆինները չեն ազդում:
Հետաքրքիրն այն է, որ Գոլջիի սարքը թմրանյութերին գրեթե ակնթարթորեն է արձագանքում, ներարկումից հետո 10-20 վայրկյան անց, մինչդեռ էնդորֆինները աշխատանքի բարձրակետին են հասնում մի քանի րոպե հետո: Ազդեցության ակնթարթային բնույթը վաղուց համարվում է ափիոնայինների բնութագրական հատկանիշը, որը կապված է կախվածության առաջացման հետ:
Այս ներբջջային ռեակցիաները, ինչպես համարում են ֆոն Զաստրովը եւ նրա գործընկերները, կարող են բացատրել, թե ինչու են ափիոնայիններն ավելի ուժգին զգացողություններ առաջացնում, քան էնդորֆինների հորձանքը, եւ ծնում են ուժեղագույն հոգեբանական ու ֆիզիոլոգիական կախվածություն:






