2015 թվականին ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումը դարձել է ավելի մեծ թվով հիվանդությունների, հաշմանդամության դեպքերի եւ վաղաժամ մահվան պատճառը, քան սովորություն առաջացնող այլ նյութերի օգտագործումը: Այս մասին հայտնել է հետազոտողների միջազգային խումբը: Գիտնականների գնահատականների համաձայն՝ ծխախոտը եւ ալկոհոլը Երկրագնդի բնակչության շրջանում նպաստել են առողջ կյանքի  ավելի քան քառորդ միլիարդ տարվա կորստին:

Գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտությունների ամփոփում եւ պարզել, որ աշխարհում ամենաշատը ալկոհոլ են խմում Կենտրոնական, Արեւելյան եւ Արեւմտյան Եվոպայի բնակիչները (բնակչության մեկ շնչի հաշվարկով ամսական 11,61, 11,98 եւ 11,09 լիտր), ըստ որում՝ այն չարաշահում է համապատասխանաբար՝ խմողների 50,5 տոկոսը, 48,2 տոկոսը եւ 40,2 տոկոսը: Նույն տարածաշրջաններում դիտվում է ծխախոտային արտադրանքի օգտագործման բարձր մակարդակ: Ըստ գնահատականների՝ Երկրագնդի մեծահասակ բնակչության 15 տոկոսը ծխողներ են, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ամսական գոնե մեկ անգամ հարբել է:

Պարզվել է, որ կյանքի տարիները հաշվարկող DALY-ի ցուցանիշը, որը շտկել են ըստ անաշխատունակության (աշխատունակությունից զրկվելը հաշմանդամության կամ վաղաժամ մահվան պատճառով), ծխողների համար կազմում է 170,9 միլիոն, իսկ սպիրտային խմողների համար՝ 85 միլիոն: Ապօրինի թմրանյութերը նպաստել են կյանքի 28 մլն տարվա կորստին: Ծխելու պատճառով ընդհանուր մահացությունը կազմում է 100 հազար մարդուն 110 դեպք, ալկոհոլի պատճառով՝ 33: Վնասակար սովորությունների պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշները դիտվում են Արեւելյան Եվրոպայում: