Որոշ սննդամթերքներ պարզապես նախատեսված են միասին համադրվելու համար։ Սա ավելի է մեծացնում իրենց սննդային արժեքը։ Ըստ Շիրա Լենչեւսկու՝ «բիոհասանելիություն» տերմինը զարմանահրաշ մի բառ է, որն օգտագործվում է նկարագրելու համար, թե ինչպես է սննդային սպիտակուցը տրոհվում, կլանվում եւ օգտագործվում  օրգանիզմի կողմից։ Որոշ մթերքների համադրությունը կարող է ավելացնել այս բիոհասանելիությունը։ Այն կնպաստի մեր օրգանիզմում սննդանյութերի արդյունավետ գործունեությանը, հաղորդում է  details.com-ը։

Ահա մի քանի մթերքներ, որոնք խորհուրդ է տրվում ուտել միասին՝

Լոլիկ եւ ավոկադո

Ինչու՞ է լոլիկը այդքան լավ համադրվում ավոկադոյի հետ (բացի հիանալի համից)։ Լոլիկը հարուստ է լիկոպին հակաօքսիդանտով, որը կանխում է քաղցկեղը, եւ այդ պատճառով մենք այն նաեւ անվանում ենք կարոտինոիդներ։ Իսկ ավոկադոյի մեջ եղած առողջարար ճարպերը ստամոքսից առանձնացնում են կարոտինոիդները եւ տարածում դրանք ամբողջ օրգանիզմով մեկ։

Քաղցր կարտոֆիլ եւ կոկոսի յուղ

Քաղր կարտոֆիլը պարունակում է վիտամին А, որը մեծ նշանակություն ունի առողջ մաշկի եւ գեղեցիկ վարսերի պահպանման համար։ Շիրա Լենչեւսկին ասել է, որ վիտամին А-ն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից առողջ ճարպի (ինչպիսին է կոկոսի յուղը) առկայության դեպքում։

Վարսակի շիլա եւ գետնանուշի յուղ

Ածխաջրերի եւ առողջ ճարպերի այսպիսի համադրությունը շատ լավ նախաճաշ է եւ լավ խթան առավոտյան մարզանքների համար։ Վարսակաշիլայի մեջ առկա ածխաջրերը Ձեզ էներգիա են տալիս, իսկ գետնանուշի յուղի ճարպերը կայունացնում են արյան մեջ եղած շաքարի քանակը։

Խնձոր եւ շոկոլադ

Խնձորը եւ շոկոլադը շատ լավ համադրվում են միմյանց հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք միասին կարող են կանխել սիրտ-անոթային հիվանդությունները։ Խնձորը կարելի է փոխարինել ազնվամորիով, որը հրաշալի աղանդեր կլինի։

Սեւ լոբի եւ լայմ

Շիրա Լենչեւսկին կարծում է, որ ցիտրուսային մրգերը, ինչպիսին է լայմը, ապահովում են մեծ քանակությամբ վիտամին С, որն օգնում է օրգանիզմին կլանել սեւ լոբու մեջ առկա երկաթը։