Ավելորդ քաշից ազատվելն օրգանիզմի վրա դրական է ազդում: Սակայն Hebrew SeniorLife's Institute for Aging Research-ի, Boston University-ի, Beth Israel Deaconess Medical Center-ի եւ University of Calgary-ի հետազոտողները հայտնաբերել են մարմնի զանգվածի նվազման եւ ոսկորների դյուրաբեկության փոխկապվածությունը:
Գիտնականները վերլուծել են 40 տարի հավաքված մարմնի զանգվածի եւ ոսկորների վիճակի մասին տվյալները եւ պարզել, որ ոսկորների կառուցվածքը փոխվել է անկախ այն հանգամանքից, թե որ ժամանակահատվածում է քաշի կորուստ եղել: Մասնակիցների մոտ ոսկորների կոտրվածքների վտանգը եռակի մեծացել է նրանց մոտ, որոնք 40 տարում կորցրել են մարմնի զանգվածի 5 տոկոսը:
Մասնագետները տարեցներին խորհուրդ են տալիս իրենց սննդակարգին ավելի շատ ուշադրություն դարձնել եւ օրվա ռեժիմի մեջ վարժությունների համալիր ներառել, որը կօգնի պահպանել ոսկորների առողջությունը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Bone and MineralResearch ամսագրում:






