University of California Berkeley համալսարանի գիտնականները CRISPR- Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիան են կիրառել Մարտին Բելլի համախտանիշով մկների վրա իրականացված փորձի ընթացքում։ Այդ համախտանիշը հայտնի է նաև որպես փխրուն X–քրոմոսոմի համախտանիշ։ Այդ պրոցեդուրայից հետո կրծողների մոտ նվազել է կրկնվող վարքագիծը, որը համարվում է աուտիզմի ախտանշաններից մեկը։
Գիտնականները օգտագործել են CRISPR-Gold նոր մեթոդը խմբագրելու համար գենը, որը կոդավորում է գլուկամատ 5-ի (mGluR5) մետաբոտրոպային ռեցեպտորը։ Հայտնի է, որ Մարտին – Բելլի համախտանիշի դեպքում mGluR5-ի մակարդակը բարձրանում է։ CRISPR-Gold տեխնոլոգիան թույլ է տալիս հենց մկների ուղեղի մեջ ներարկել Cas9 սպիտակուցը, որը կտրում է ԴՆԹ-ն։ Cas9–ն այնտեղ կատարում էր իր ֆունկցիան։
Անցյալում Cas9-ը ըստ նշանակության հասցնելու համար օգտագործվում էին վիրուսներ, ու սպիտակուցի գործողությունները վերահսկելը բարդ էր, բարձրանում էր մյուս գեների պատահական խմբագրման վտանգը։
Մասնագետները Cas9 ներարկել են մկների զոլավոր մարմին (կառույց, որը մասնակցում է սովորությունների ձևավորմանը)։ Արդյունքում խմբագրվել էր գեների մոտ 50 տոկոսը, որոնք կոդավորում են mGluR5-ը։ Դրա շնորհիվ կրծողների մոտ անընդհատ փորելու կպչուն վարքագիծը 30 տոկոսով է նվազե, իսկ կպչուն ցատկերը՝ մոտ 70 տոկոսով։ Հետազոտողները հույս ունեն, որ ապագայում նոր մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի բուժել շիզոֆրենիան, էպիլեպսիան ու այլ հիվանդություններ։






