Նոր միացությունը, որը մշակվել է մինչկլինիկական փորձարկումների ընթացքում, կարող է հաղթահարել օրգանիզմում պղնձի կուտակման հետ կապված հիվանդությունները, օրինակ Վիլսոն-Կոնովալովի հիվանդությունը։
Cold Spring Harbor Laboratory (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ DPM-1001 փոքր մոլեկուլը նվազեցնում էր պղնձի մակարդակը մարդու բջիջների մեջ ու Վիլսոն-Կոնովալովի հիվանդությամբ տառապող մկների օրգանիզմում։ Կրծողների մոտ այդ մոլեկուլը նվազեցնում էր այնպիսի բարդացումների տարածումը, ինչպիսին է լյարդի բջիջների չափի ու դիրքի փոփոխությունը։ Նաև այն թուլացնում էր հիվանդության ախտանշանները։
Վիլսոն-Կոնովալովի հիվանդությունը պղնձի մետաբոլիզմի բնածին խանգարում է, որի պատճառը ATR7B գենում տեղի ունեցած մուտացիաներն են։ Թունավոր պղինձը կարող է սադրել լյարդի մեծացում, հեպատիտ, ցիրոզ, լյարդի անբավարարություն ու խախտել նյարդային համակարգի աշխատանքը։ Վիլսոն-Կոնովալովի հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում խուսափել շատ պղինձ պարունակող մթերքների գործածումից։
Մասնագետների խոսքով՝ հիմա կան դեղեր, որոնք նվազեցնում են օրգանիզմում պղնձի խտությունը, բայց դրանք նաև ազդում են մյուս մետաղների մակարդակի վրա, իսկ ահա DPM-1001-ը այդ հարցում ընտրանքային է գործում։






