American Thoracic Society համալսարանի մասնագետները հայտնաբերել են տուբերկուլյոզի բուժման արդյունավետությունը բարձրացնելու նոր միջոց՝ նրանք հայտնաբերել են, որ ռիֆամպիցին հակաբիոտիկի ավելի բարձր չափաբաժինը տուբերկուլյոզի ավելի շատ հարուցիչներ է ոչնչացնում, ընդ որում կողմնակի էֆեկտների առաջացման հավանականությունը դրանից չի բարձրանում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ռիֆամպիցինի օրական չափաբաժնի ավելացումը՝ մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամին 5 միլիգրամ հաշվարկով, արագացնում է խորխի մեջ տուբերկուլյոզ առաջացնող բակտերիաների անհետացումը ։ Տուբերկուլյոզի հարուցիչների քանակի ու արյան պլազմայում ռիֆամպիցինի խտության միջև ուժեղ արտահայտված կապ է հայտնաբերվել։ Հակաբիոտիկի չափաբաժնի ավելացման հետևանքով մասնակիցների շրջանում կողմնակի էֆեկտների հաճախությունը չէր ավելացել։
Այսպիսով՝ հետազոտողները համարում են, որ ռիֆամպիցինի չափաբաժնի բարձրացումը կարող է կրճատել տուբերկուլյոզի բուժման տևողությունը։
Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում։






