Cold Spring Harbor Laboratory-ի (CSHL) գիտնականները՝ Քրիսթոֆեր Վակոցի ղեկավարությամբ, թոքերի մանրբջջային քաղցկեղի նոր տեսակ են հայտնաբերել հատուկ մշակված մեթոդով, որը գենոմի խմբագրման համար օգտագործվող CRISPR համակարգին թույլ է տալիս գտնել քաղցկեղի զարգացման մեջ առանցքային դեր խաղացող սպիտակուցները:

Թոքերի մանրբջջային քաղցկեղը կազմում է թոքերի ուռուցքաբանական հիվանդությունների բոլոր դեպքերի մոտ 10-15 տոկոսը: Քաղցկեղի այս տեսակի բուժման համար կիրառվում է քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա եւ օպերատիվ միջամտություն: Չնայած գոյություն ունեցող բոլոր բուժումներին, այն համարվում է քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկը. ախտորոշումը կատարելուց հետո 5 տարի անց հիվանդների ընդամենը 6 տոկոսն է ողջ մնում: Թոքերի մանրբջջային քաղցկեղի դեպքում գեների ակտիվության վերլուծությունը ցույց է տվել, որ ուռուցքների նմուշների գրեթե 20 տոկոսի մոտ նկատվել է արտասովոր ակտիվություն:

Բացի այդ՝ հայտնաբերվել է թոքերի նեյրոէնդոկրինային բջիջներում նեյրոէնդոկրինային մարկերների պակաս: Հենց այս բջիջներն են համարվում թոքերի մանրբջջային քաղցկեղի աղբյուրը: Մասնագետները պարզել են, որ POU2F3 տրանսկրիպցիոն գործոնի մակարդակը նեյրոէնդոկրինային մարկերների դեֆիցիտով որոշ ուռուցքներում էականորեն բարձր էր: Պարզվել է, որ քաղցկեղի այս տեսակը սկսվել է թոքերի խոզանակային բջիջներից:

Գիտնականները ենթադրում են, որ ապագայում, հնարավոր է, հաջողվի դեղամիջոցներ մշակել՝ ուղղված POU2F3-ին, որոնք կօգնեն քաղցկեղի այդ տեսակով մարդկանց:

Հետազոտության մասին հաղորդվում է Genes and Development ամսագրում: