Մետֆորմին դեղամիջոցը, որը լայնորեն օգտագործվում է 2-րդ տիպի դիաբետի բուժման համար, կարող է կանգնեցնել թոքերի իդիոպատիկ ֆիբրոզի զարգացումը: Նոր հետազոտության ընթացքում այսպիսի եզրահանգման են եկել University of Alabama-ի (ԱՄՆ) գիտնականները:

Թոքային իդիոպատիկ ֆիբրոզը թոքերի ախտահարման յուրահատուկ մշտապես պրոգրեսիվ ձեւ է, որի դեպքում տեղի է ունենում թոքային հյուսվածքի կարծրացում եւ սպիացում, որի հետեւանքով թոքերը զրկվում են թթվածինը որսալու եւ արյուն մատակարարելու ունակությունից, ինչը կարող է խափանել ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Մասնագետները դեռեւս չգիտեն այս հիվանդության առաջացման ճշգրիտ պատճառները:

Հետազոտողները մի քանի փորձ են կատարել  թոքային իդիոպատիկ ֆիբրոզով հիվանդների հյուսվածքներով: Պարզվել է, որ մետֆորմինը նպաստել է բջիջներում միտոքոնդրիումների քանակության մեծացմանը եւ վերականգնել է ապոպտոզի՝ ծարգրավորված մահվան հանդեպ բջիջների զգայունությունը: