Նյարդային համակարգի զարգացման խանգարումները, ինչպիսին են աուտիկ սպեկտրի խանգարումները եւ ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշը, տղաների շրջանում ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների: Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ պերինատալ սթրեսից աղջիկները տղաներից ավելի լավ են պաշտպանված, այս պատճառով նրանց մոտ նման խանգարումներն ավելի հազվադեպ են առաջանում:
Պերինատալ շրջանը սկսվում է հղիության 28-րդ շաբաթում, ներառում է ծննդաբերության շրջանը եւ ավարտվում է ծննդաբերությունից հետո 168 ժամ անց: Հետազոտողները պարզել են, որ OGT ֆերմենտի մակարդակն ազդում է H3K27me3 գենի ակտիվության վրա, որն էլ օգնում է հաղթահարել պերինատալ սթրեսը: OGT-ը ծածկագրող գեները տեղակայված են Х-քրոմոսոմի վրա: Համապատասխանաբար՝ աղջիկների օրգանիզմում դրանք ներկայացված են 2 պատճենով, իսկ տղաների օրգանիզմում՝ միայն մեկ, ինչն էլ աղջիկներին ավելի պաշտպանված է դարձնում մի ամբողջ շարք խնդիրներից:
Պերինատալ սթրեսի հանդեպ կայունության մեխանիզմն իմանալով՝ գիտնականները կկարողանան սկսել մեթոդների մշակումը, որոնք կանխում են երեխաների մոտ զարգացման խանգարումների առաջացումը:
Մասնագետները նշում են, որ հայտնաբերված տարբերությունը, հնարավոր է, պերինատալ սթրեսի հանդեպ աղջիկների կայունության միակ պատճառը չէ, եւ լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում՝ այս հարցը ավելի լավ հասկանալու համար:
Հետազոտության մասին հայտնում է Nature Communications ամսագիրը:






