Նստակյաց կենսակերպը մահացու վտանգավոր է: Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան հասարակության (American Cancer Society) գիտական հետազոտության մեջ նշվում է, որ օրական 6 եւ ավելի ժամ նստողների մոտ մահվան վտանգը 19 տոկոսով մեծանում է, եթե համեմատենք նրանց հետ, ովքեր օրական 3 ժամից քիչ են նստած լինում:
21 տարվա ընթացքում մասնագետները հետեւել են 128 հազար մարդու: Ընդ որում հետազոտության սկզբում նրանցից ոչ ոք քրոնիկ հիվանդություն չուներ: Փորձին ընթացքում պարզվել է, որ օրվա ընթացքում երկար ժամանակ նստած մարդկանց մոտ արյան մեջ շաքարի եւ տրիգլիցերիդի մակարդակը ավելի բարձր է եղել: Նույն պատկերն է եղել նաեւ ճնշման եւ ինսուլիսին խտության դեպքում:
Գոյություն ունի 14 տեսակի հիվանդություն, որոնց զարգացման համար նստակյաց կյանքը վտանգի գործոններից մեկն է: Դրանց թվում է քաղցկեղը, կաթվածը, շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, երիկամների եւ լյարդի անբավարարությունը:
Մարդիկ խորհուրդ են տալիս նրանց, ովքեր օրվա ընթացքում երկար ժամանակ են նստած լինում, հատուկ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը:






