Բորբոքային պրոցեսները հասկանալը եւ դրանց վերահսկողությունը կարող է բժշկության եւ գիտության մեջ լուրջ առաջընթաց դառնալ: Առայժմ բորբոքային պրոցեսների հետ կապված շատ հարցեր անպատասխան են մնում: Սակայն նոր հետազոտությամբ պարզվել է, թե բորբոքումը կոնկրետ ինչպես է գործում: Ապագայում այս բացահայտումը կարող է օգնել բուժման նոր մեթոդների մշակմանը:

Մի կողմից բորբոքումը նպաստում է հյուսվածքների առողջացմանը եւ դրանք պաշտպանում հետագա վնասումից: Մյուս կողմից՝ այն կարող է վնասել այդ հյուսվածքները: Շատ հիվանդություններ կապված են հենց բորբոքման հետ. օրինակ՝ սրտի հիվանդությունները, ռեւմատոիդ արթրիտը, ասթման եւ Կրոնի հիվանդությունը:

Իլինոյսի համալսարանի գիտնականները պարզել են, որ բորբոքային պրոցեսը կախված է իմունային բջիջներում ինֆլամմասոմների ակտիվությունից: Ինֆլամմասոմները սպիտակուցային համալիրներ են, որոնք «միացվում» են կալիումի իոնների հոսքով:

Մինչեւ հիմա գիտնականները չգիտեին, թե կալիումի ինոններն ինչպես են ընկնում իմունային բջիջների մեջ: Իսկ հիմա մասնագետները հայտնաբերել են, որ TWIK2 կալիումային ուղին բորբոքային պրոցեսում առանցքային դեր է խաղում:

Գիտնականները հետազոտությունն անցկացրել են սեպսիսով մկների վրա, որը նրանց կյանքին սպառնացել է մի վիճակով, որի դեպքում արյուն եւ հյուսվածքներ են ընկնում ինֆեկցիաների հարուցիչներ:

Հետազոտողները պարզել են, որ առանց TWIK2-ի մկների մոտ բորբոքումն ավելի թույլ է եղել: Այս կենդանիների մոտ ինֆլամմասոմները պակաս ակտիվ էին: Գիտնականները հեռացրել են կրծողների մակրոֆագերը (իմունային համակարգի բջիջները): Այնուհետեւ մկներին փոխպատվաստել են առանց TWIK2-ի մակրոֆագեր: Դրա հետեւանքով փորձակենդանիների թոքերում բորբոքման մակարդակը նվազել է:

Արդեն գոյություն ունեն կալիումային ալիքների վրա ազդող դեղեր, սակայն դրանցից ոչ մեկն ուղղված չէ հատկապես TWIK2-ին: Մասնագետների խոսքով՝ հավանաբար, TWIK2-ի վրա ազդում է խինինը (ջերմիջեցնող, ցավազրկող եւ հակամալարիային միջոց):

Գիտնականները հույս ունեն, որ իրենց եզրահանգումները կօգնեն հակաբորբոքային դեղամիջոցների մշակմանը, որոնք նվազագույն քանակությամբ կողմնակի էֆեկտներ կունենան: