Վաղ մանկական հիշողությունները հնարավոր է վերականգնել, պարզել են Տորոնտոյի համալսարանի ամերիկացի հետազոտողները:

Մարդիկ հազվադեպ են հիշում, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել մինչեւ 3-4 տարեկանը: Սակայն մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այդ հիշողությունները ոչ միշտ են անվերադարձ կորում: Հետազոտողները մկնիկներին սովորեցրել են ասոցացնել ոտքին ստացած հոսանքի թույլ լիցքով որոշակի տուփը: Մկները 15 օր հետո մոռացել են հոսանքի հարված ստանալու հեռանկարի մասին:

Այդ ժամանակ հետազոտողները վերցրել են մկնիկների եւս մեկ խումբ եւ հիպոկամպում որոշակի նեյրոններ են հայտնաբերել, որոնք արձագանքել են հոսանքի հարվածին: Երբ նրանք վտանգի մասին մոռացել են, գիտնականները օպտոգենետիկայի մեթոդների միջոցով խթանել են փորձի սկզբում հայտնաբերած նեյրոնները: Պարզվել է, որ մկների 70 տոկոսը կարողացել է հիշել, որ տուփը վտանգ է պարունակում:

Առայժմ չի կարելի ճշգրիտ ասել՝ արդյոք մարդիկ իրենց մանկությունը մոռանում են այնպես, ինչպես մկները: Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հիշողությունները հնարավոր է վերականգնել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում: