Մարդու ուղեղը մի գեղեցիկ բետոնե կառուցվածք չէ։ Այն բավականին ճկուն է եւ կարող է փոփոխվել։ Այս բացահայտումը կատարվել է 1970-80-ականներին եւ խթանել այն, որ գիտնականները սկսել են ուսումնասիրել այս նոր երեւույթը՝ ուղեղի նյարդաճկունությունը։ (neuroplasticity): Նրանք պարզել են, որ կան որոշակի գործոններ, որոնք ազդում են ուղեղի վրա՝ անկախ մարդու տարիքից։
4. Մեդիտացիան մեզ ավելի ուշադիր է դարձնում
Բարձր իրազեկման ու ուշադրության վիճակը ոչ միայն պարգեւում է հանգստություն եւ կետրոնացում, այլեւ մարդը վերագտնում է իր ներաշխարհը։ Այն կարող է փոխել ուղեղի մոխրագույն զանգվածի խտությունը։
2010թ-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ութ շաբաթ շարունակ օրական 30 րոպե մեդիտացիա կատարած մարդիկ, ինչպես պարզվել է ՄՌՏ սկանավորման արդյունքում, ունեցել են մոխրագույն զանգվածի գոտու ավելի մեծ ակտիվություն։ Նման մարդիկ ավելի արագ են սովորել, հիշել, զսպել իրենց զգացմունքները եւ այլն։
3. Վարժությունները ավելացնում են ուղեղի բջիջների քանակը
Մարդու առողջության վրա ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունների շարքին կարելի է ավելացնել եւս մեկը. Ձեր ուղեղը ենթարկվում է ֆիզիկական փոփոխությունների, երբ Դուք մարզվում եք։ Օրգանիզմում ոչ միայն լավ տրամադրություն ապահովող հորմոններ՝ էնդորֆին եւ սերոտինին (նրանք արտադրվում են վազքի եւ ծանրություն բարձրացնելու արդյունքում) է արտադրում, այլեւ ավելանում է աշխատանքային հիշողությունը եւ ուղեղի նեյրոնների թիվը։
2. Դեպրեսիան ճնշում է ուղեղը
Միավորված նեյրոնները կոչվում են դենդրիտներ։ Դրանք նեղ ուղիներ են, որոնք տեղեկատվությունը փոխանցում են ուղեղի մեջ, ինչպես ավտոմեքենաների մայրուղիները քաղաքների մեջ։ Դեպրեսիայի առկայության դեպքում գլխուղեղում քիմիական անհավասարակշռության պատճառով այս դենդրիտները սկսում են սեղմվել։
1. Հիշողությունը մկանի նման է
Գիտնականները պարզել են, որ մեր հիշողությունը նման է մկանի։ Ինչքան շատ ենք մենք մեր հույսը դնում համակարգիչների եւ նորագույն այլ տեխնոլոգիաների վրա եւ չենք մարզում մեր ուղեղը, այնքան ավելի քիչ կարող ենք ապավինել տվյալների պահպանման մեր սեփական կենտրոններին։






