Շատերի համար ավելի վատ բան չկա , քան խռռացնող զուգընկերոջ պատճառով անքնությունը: Բայց կան այս խնդրի լուծման ձեւեր, որոնք կարելի է փորձել:
FOX News Canal-իHealth News –ի խմբագիր, բժիժկ Մեննի Ալվարեսը խորհուրդ է տալիս սսկել ամենահեշտից՝ փոխել դիրքը: Պառկելով կողքի վրա այլ ոչ մեջքին՝ դուք կլավացնեք շնչառությունը, իսկ բարձ փոխելը կօգնի հարմարվել դրան:
Խռռոցին նպաստող գործոններից մեկը գիրությունն է: Մի քանի կիլոգրամի կորուստը կարող է թուլացնել ճնշումը կոկորդի ներքին մակերեսի վրա:
Հանգիստ քնի վերաբերյալ մոլորություններից մեկը՝ մեկ գավաթ գինին կամ այլ ալկոհոլն է քնից առաջ: Հարավոր է, որ դուք ավելի արագ կքնեք, բայց ալկոհոլի օգտագործումն ուշ ժամերին բացասական է ազդում կոկորդի հետին պատի վրա:
Փորձեք ցնցուղ ընդունել քնելուց առաջ: Դա կօգնի բացել շնչուղիները եւ թեթեւացնել շնչառությունը:
Ավելի լուրջ խնդիրներ ունեցողների համար բժիշկները առաջարկում են խռռոցը թուլացնող հատուկ խողովակ: Գոյություն ունեն նաեւ վիրահատական եւ լազերային միջամտություններ:
Եւ որպես վերջաբան, ինչքան էլ զվարճալի չհնչի, հետազոտություններից մեկը հաստատել է, որ երեք ամսիների ընթացքում օրական նվազագույնը 20 րոպե երգելը կարող է հիվանդին լռեցնել ամբողջ գիշերվա ընթացքում:






