Նոր սպեղանու օգտագործումը թույլ կտա պարզել մարդու մոտ սթրեսի մակարդակը։ Այս մասին նշված է Science Advances ամսագրում հրապարակված մի խումբ գիտնականների հետազոտությունում, որը գլխավորել է Ալբերտո Սալեոն (Alberto Salleo) Սթենդֆորդի համալսարանից։
Ինչպես հայտնի է՝ սթրեսի գլխավոր բիոմարկերը կորտիզոլ հորմոնն է։ Սթենդֆորդի համալսարանի հետազոտողները մշակել են սպեղանի, որն ունակ է իրական ժամանակում հետեւել քրտինքում կորտիզոլի մակարդակին եւ, համապատասխանաբար, վերլուծել մարդու սթրեսի մասին տվյալները։ Հետաքրքրական է, որ մշակումն իր ճշգրտությամբ չի զիջում լաբորատոր թեստերին։ Սրա հետ մեկտեղ սպեղանին ունակ է վերլուծության ենթարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական սթրեսի մասին տեղեկությունը։ Բացի այդ, տվյալների վերլուծության ամբողջ գործընթացը ընդամենը մի քանի վայրկյան է տեւում։
Նոր տեխնոլոգիայի պլյուսն այն է, որ քրտինքում կորտիզոլի մակարդակի մոնիթորինգը իրականացվում է անընդհատ ռեժիմում։
Չնայած հաջող փորձարկմանը՝ մշակողները մտադիր չեն կանգ առնել եւ նախատեսում են հրաշք սպեղանու բազմակիության հարցով լրջորեն զբաղվել։ Դրա հետ մեկտեղ մասնագետները չեն բացառում սարքի ստեղծում, որը կվերլուծի սթրեսի այլ ցուցանիշներ (օրինակ, մարմնի ջերմաստիճանը)։






