Գիտնականներն առաջարկում են պլաստիկե հակամարմիններն օգտագործել ուռուցքային հիվանդությունների բուժման համար, հայտնում է Nano Letters ամսագիրը:
Գիտնականներն իրենց հետազոտության մեջ մատնացույց են անում չարորակ նորագոյացությունների ագրեսիվ եւ դեղակայուն ձեւերը, որոնց դեպքում օգտագործվում է հակա-EGFR հակամարմիններով թերապիան: Մինչդեռ այս թերապիայի կլինիկական կիրառման հարցում այնպիսի թերություններ են նշվում, ինչպես անկայունությունը եւ արտադրության մեծ ծախսերը:
Սրա հետ կապված հետազոտողներն առաջարկում են nanoMIP-ի (molecularly imprinted polymers — մոլեկուկյար հետքերով պոլիմերներ կամ «պլաստիկե հակամարմիններ») հիման վրա քաղցկեղի բուժման նոր մեթոդ: Ըստ որում՝ nanoMIP-ը կարելի է օգտագործել հակաքաղցկեղային դեղամիջոցները անմիջապես քաղցկեղային բջիջներ «հասցնելու» համար:
Մասնագետների կարծիքով՝ այս մոդելը ճշմարտանման այլընտրանք է համարվում հակամարմիններով ուռուցքային հիվանդությունների բուժման ներկայումս գոյություն ունեցող մեթոդներին:
Հետազոտությունների կատարմանը մասնակցել է Լեսթերի համալսարանի, Լոնդոնի Համալսարանական քոլեջի, ՌԳԱ Ցիտոլոգիայի ինստիտուտի եւ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի հետազոտողների միջազգային խումբը:






