Ուսման առաջադիմության համար ավելի քան 1200 գեն է պատասխանատու։ Նման հայտնագործություն է կատարել գիտնականների միջազգային խումբը՝ Կոլորադոյի համալսարանի մասնագետների ղեկավարությամբ, հայտնում է Nature genetics ամսագիրը։

Հետազոտության շրջանակում վերլուծվել է 15 երկրներից 1,1 մլն մարդու գենոմի ու դպրոցում ուսման վրա նրանց ծախսած տարիների քանակի միջեւ կապը։ Գիտնականները պարզել են, որ նեյրոնների ու ուղեղում նեյրոմեդիատորների արտադրության փոխադարձ կապի համար պատասխանատու են գեների 1271 տարբերակներ։

Այսպիսով, պարզվել է, որ մարդու վարքագծի ու համապատասխանաբար նաեւ ուսման  առաջադիմության վրա ազդում են նրա գենետիկ առանձնահատկությունները։ Մինչդեռ գիտնականները ընդունում են, որ գեների կոմբինացիայի վերլուծության հիման վրա այս կամ այն մարդու առաջադիմության մասին կանխատեսումներ անելը  խնդրահարույց է։