Բջջային հեռախոսների ակտիվ օգտատերերը ունեն քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ հավանականություն: Գիտանականները պարզել են, որ հինգ տարվա ընթացքում մեկ ամսում ավելի քան 15 ժամ բջջային հեռախոսից  օգտվող մարդիկ  2-3 անգամ ավելի շատ են հակված ունենալու այնպիսի ուռոցքներ, ինչպիսիք են գլիոման եւ մենինգիոման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այդքան հաճախ չեն օգտվում բջջային հեռախոսներից։

Վերջին 15 տարվա ընթացքում հետազոտություններից շատերը հավաստի ապացույցներ չեն տվել, բայց դրանցից մի քանիսը ենթադրել է, որ կա որոշակի կապ գլիոմայի առաջացման եւ բջջային հեռախոսների ինտեսնսիվ օգտագործման մմիջեւ։

Հետազոտողները վերլուծել են գլիոմայի 253 եւ մենինգիոմայի 194 դեպք, որոնք ուսումնասիրվել են ֆրանսիական չորս շրջաններում 2004-2006թթ ընկած ժամանակահատվածում։ Այս հիվանդներին համեմատել են 892 առողջ մարդկանց հետ։

Գիտնակնները հայտնաբերել են, որ ավելի մեծ վտանգ առկա է այն մարդկանց մոտ, ովքեր ինտենսիվ կերպով օգտվել են իրենց բջջային հեռախոսներից, հատկապես նրանց, ովքեր այն օգտագործել են իրենց աշխատանքի համար։ Բայց կան որոշակի անհամաձայնություններ մյուս ուսումնասիրությունների հետ, որոնք նույնպես ցույց են տվել ուղեղի քաղցկեղի եւ հեռախոսի ակտիվ օգտագործման մեջ առկա կապը։

Օրինակ, պարզվել էր, որ քաղցկեղը առաջանում է ուղեղի հակառակ հատվածում եւ ոչ թե այն կողմում, որը սովորաբար օգտագործվում է հեռախոսով խոսելու համար։

«Դժվար է որոշել վտանգի մակարդակը (եթե իհարկե վտանգ կա), ընդ որում հեռախոսի տեխնոլոգիաները մշտապես զարգանում են»,- հայտնել են հետազոտողները։