Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ամռան տապից փրկվելու ռեկոմենդացիաներ։ Նշելով, որ շոգ եղանակը հանգեցնում է «մարդու մարմնի համար հոգեբանական սթրեսի»՝ ԱՀԿ փորձագետները մի քանի հասարակ խորհուրդ են հրապարակել, թե ինչպես կարելի է նվազեցնել շենքերում օդի ջերմաստճանը։ Մասնագետները նշում են, որ շենքերում օդի ջերմստիճանը ցերեկային ժամերին ցանկալի է պահպանել 32 աստիճանից ցածր, իսկ գիշերը ՝ 24 աստիճանից ցածր մակարդակի վրա։
Որպեսզի փրկեք բնակարանը փողոցից եկող տաք օդի հոսանքներից, ԱՀԿ-ն կոչ է անում փակել պատուհանները, հատկապես եթե դրանք արևակող են։ Դրանից հետո պետք է փակել նաև վարագույրները ու սենյակներում խոնավ սրբիչներ կախել՝ օդը սառեցնելու համար։ Նշում են, որ 35 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում օդափոխիչ սարքերը չեն կարող պաշտպանել շոգից։
Բացի դրանից, պետք է խուսափել էլեկտրական լույսեր միացնելուց ու հնարավորինս նվազեցնել էլեկտրական սարքերի գործածումը։ ԱՀԿ-ն կոչ է անում նաև տեղափոխվել տան ամենահով սենյակը, հատկապես գիշերը։ Իսկ եթե տանը չափից շոգ է, ապա խորհուրդ է տրվում երկու- երեք ժամով փողոց դուրս գալ ու փորձել որևէ ստվերոտ վայրում պատսպարվել։ Ուժեղ շոգին տնից դուրս գալ խորհուրդ չի տրվում։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նաև հնարավորության սահմանում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից կամ էլ մարզվել օրվա հով ժամերին։ Ինքնազգացողությունը ամռանը հնարավոր է լավացնել ցնցուղ կամ լոգանք ընդունելով, խոնավ սրբիչով մարմինը տրորելով, հեղուկ օգտագործելով։ Ընդ որում մասնագետները խորհուրդ չեն տալիս ալկոհոլ կամ էլ կոֆեին ու շաքար պարունակող ըմպելիքներ օգտագործել ։
Կազմակերպությունը շեշտում է, որ ցերեկային ու գիշերային բարձր ջերմաստիճանով երկարատև ժամանակաշրջաններն ուժեղացնում են օրգանիզմի վրա բացասական ազդեցությունը։ Խոսքը շնչառական հիվանդությունների, դիաբետի ու երիկամային հիվանդությունների մասին է։ Շոգ եղանակը հանգեցնում է նաև աշխատունակության նվազմանը։






