Շամպայնի չափավոր քանակությունը կարող է դրական ազդել առողջության վրա ըմպելիքի մեջ պարունակվող օգտակար նյութերի շնորհիվ։

The Koz Telegram-ը, վկայակոչելով Maximum-ը, հայտնում է, որ շամպայնը կարող է ամրապնդել իմունիտետը, հիշողությունը, նաեւ՝ սիրտ-անոթային համակարգը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆենոլաթթուն, որը պարունակվում է շամպայնի բաղադրության մեջ, դրական է ազդում գլխուղեղի նեյրոնների վրա՝ դրանով իսկ լավացնելով տարածական կողմնորոշումը, հոտերի ու ձայների ընկալունակությունը։

Բացի դրանից՝ շամպայնը կարող է փրկել ծերունական տկարամտությունից։ Ավելին՝ ըմպելիքն ավելացնում է արյան մեջ ազոտի օքսիդի  արտադրությունը, ամրապնդում անոթների պատերն ու նվազեցնում ճնշումը։ Դրանով շամպայնի բուժիչ հատկությունները չեն սահմանափակվում՝ շամպայնը նվազեցնում է թրոմբների գոյացման հավանականությունը, որոնք կարող են սրտի նոպաների հանգեցնել, նաեւ լավացնում է սեռական կյանքի որակը։