Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայի բուժանձնակազմը մտավախություններ ունի, որ տնօրեն Սամվել Սարգսյանը կխուսափի պատժից։ Տնօրենի չարաշահումները արդեն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից՝ մայիսին հարուցված քրեական գործի շրջանակում, սակայն բժիշկների կարծիքով՝ քննությունը չափից դանդաղ է ընթանում։ Պոլիկլինիկայի աշխատողների դժգոհությունն է առաջացնում այն փաստը, որ երեք ամսում Սարգսյանի հանդեպ խափանման ոչ մի միջոց չի կիրառվել։

NEWS.amMedicine-ի թղթակցի հետ զրույցում պոլիկլինիկայի բժիշկները կարծիք են հայտնել, որ քննությունը միտումնավոր է ձգձգվում, ու այդ նպատակների համար տնօրենը օգտագործում է առկա անձնական կապերը՝ նրա հայրը եղել է Մալաթիա- Սեբաստիա վարչական համայնքի դատախազը։ Նրանց կարծիքով՝ քննչական քաշքշոցը Սարգսյանին թույլ կտա ժամանակ շահել, որպեսզի վերաձեւակերպի փաստաթղթերը ու խուսափի պատժից:

Վերջին շաբաթներին պոլիկլինիկայի վարչական աշխատակիցները աշխատում են նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին՝ մինչեւ ուշ գիշեր մնում են աշխատավայրում։ «Մեզ լուրեր են հասնում, որ քննության արդյունքներով Սարգսյանը ընդամենը կտուգանվի, ոչ ավելին»,- ասում են բժիշկները։

Նրանց խոսքով՝ երեք ամսում աշխատողների միայն 1/3-րդն է կանչվել հարցաքննության։ «Եթե քննությունը այսպիսի տեմպերով ընթանա, ապա հետաքննությունը մի քանի տարի կձգձգվի»,- ասում են բուժաշխատողները։

Մինչդեռ, նրանց կարծիքով, տնօրենի կողմից չարաշահումների հետաքննությամբ պետք է ոչ թե Քննչական կոմիտեն զբաղվի, այլ ԱԱԾ-ն։

Բուժաշխատողները պատմում են, որ թերապիայի ու մանկաբուժության բաժնում քիչ չեն տարեց բժիշկները, որոնք ամեն տարվա սկզբին տնօրենին «մաղարիչ» են տալիս, որպեսզի նա երկարացնի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը։ Բացի դրանից, բժիշկների աշխատավարձից ամսական զգալի գումարներ են պահվել՝ որպես այսպես կոչված «հարկ» տնօրենին։ Գանգատներ են եղել նաեւ այն մասին, որ տնօրենը աշխատանքի է ընդունել մարդկանց փողի դիմաց՝ 1500-ից մինչեւ 10 հազար դոլար, կախված բժշկի մասնագիտացումից։

Բացի դրանից, տնօրենի հրահանգով, բժիշկները ստիպված են եղել կեղծել հղի կանանց հետազոտությունների մասին տեղեկությունները։ Ելնելով նրանից, որ պետությունը վճարում է ապագա մայրերի ԲԱԿ անալիզները, ԷԽՕ-ն  եւ այլն, տվյալների մանիպուլացումները ձեռնտու էին պոլիկլինիկայի ղեկավարությանը։ Հղիների քանակի մասով «պլանը» հասնում էր մեկ բժշկին մինչեւ 170 հղի։ Արդյունքում տվյալների բազա էին մուտքագրվում անգամ արդեն ծննդաբերած կանանց անունները։ «Տվյալ տեղեկությունները արդեն փոխանցվել են իրավապահ մարմիններին»,- վստահեցնում են պոլիկլինիկայի աշխատակիցները։

«Տնօրենը մի քանի տարի առաջ ներկայացրել է 350 մլն դրամի ներդրումային ծրագիր։ Սակայն, օրինակ, գինեկոլոգիայի բաժանմունքում յուրաքանչյուր կաբինետից վերանորոգման համար հավաքվել է 150 հազարական դրամ։ Ելնելով նրանից, որ բժիշկները երկու հերթափոխով են աշխատում, ստացվում էր, որ յուրաքանչյուր բժիշկ իր գրպանից վճարել է 75 հազար դրամ վերանորոգման համար»,- պատմում է բուժող անձնակազմը։

Մինչդեռ տվյալ ներդրումային ծրագրի պատճառով, որը իրականացվել է գրեթե 80 տոկոսով, թիվ 19 պոլիկլինիկան ուր որ է կանցնի Սամվել Սարգսյանի կառավարման ներքո։

Քրեական գործ հարուցելուց հետո պոլիկլինիկայի անձնակազմը հետեւում է իրադարձությունների հետագա զարգացմանը։ Դրական փոփոխություններից է այն, որ բժիշկները սկսել են հավելավճարներ ստանալ գործընկերներին փոխարինելու համար, որոնք արձակուրդ են գնացել։ Այլ դեպքերում հավելավճարները հասնում են աշխատավարձի 100 տոկոսին։ «Ստացվում է, որ մեզ միշտ հասնում էին նման հավելավճարներ, բայց մենք տարիներով չենք ստացել դրանք»,- նշում են բժիշկները։

Հիշեցնենք, որ մինչ այդ պոլիկլինիկայի բուժաշխատողների մի մասը իրականացնում էր բողոքի ակցիաներ տնօրենի դեմ՝ բացահայտ հայտնելով, որ նա տարիներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։ «Բողոքի ակցիաներից հետո պոլիկլինիկայում հարաբերական հանգստություն է տիրում։ Բայց մեզ հասնում են տնօրենի սպառնալիքները, որ այն բանից հետո, երբ իրավիճակը ամբողջովին կհանդարտվի, ինքը կլուծի ակցիայի մասնակիցների հարցերը»,- նշում են բուժաշխատողները։

Հավելենք, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը ուսումնասիրել է թիվ 18 պոլիկլինիկայի բուժանձնակազմի գանգատները ու նրանց հաղորդումների հիման վրա էլ հենց հարուցվել է քրեական գործը։

Վնասի փոխհատուցում, թե՞ տնօրինության ոչ իրավաչափ քայլեր. ի՞նչ է կատարվում 19-րդ պոլիկլինիկայում

Անսարք մամոգրաֆն ու աշխատավարձից անհասկանալի պահումները․ «Ելք» խմբակցության անդամները այցելել են 19-րդ պոլիկլինիկա

19-րդ եւ 16-րդ պոլիկլինիկաների խախտումների դեպքերով ոստիկանությունն է զբաղվում. Դավիթ Խաժակյան

Սա իմ անձի դեմ ուղղված դավադրություն է. տնօրենը՝ 19-րդ պոլիկլինիկայի ստուգումների մասին

Թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

Թիվ 19 պոլիկլինիկայի գործադուլ հայտարարած անձնակազմը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան

19 պոլիկլինիկայի աշխատակիցները կշարունակեն գործադուլը.ընդունելի է միայն տնօրենի հրաժարականը

Թիվ 19 պոլիկլինիկայում գործադուլը շարունակվում է (ուղիղ)

Թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը թեժացան. Տնօրենն ու «Ելք»-ի ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին