Ժնեւի համալսարանի մասնագետների եւ նրանց իսպանացի գործընկերների մշակման շնորհիվ ուղեղի վնասվածքը կարելի ախտորոշել արյան մեկ կաթիլով:
Գիտնականներին իրենց հետազոտության մեջ մտահոգել է հարցը, թե որքանով է հնարավոր պրոտեինների առանձնացումը, որոնց քանակությունն արյան մեջ մեծանում է ուղեղի վնասվածքի դեպքում: Գաղափարն այն է, որ այս խնդիրը կարողանար լուծել ոչ մեծ սարքը: Դրանով իսկ դրա օգտագործումը հնարավոր կդարձներ արագ, անմիջապես սպորտային մրցումների ժամանակ վնասված մարզիկների առողջական վիճակի որոշումը:
Գիտնականները 4 մոլեկուլ են առանձնացրել, որոնք ուղեղի վնասվածքի յուրատեսակ ինդիկատոր են՝ H-FABP, Interleukin-10, S100B եւ GFAP: Հետազոտությունների համաձայն՝ գլխի վնասվածքով հոսպիտալացված հիվանդների 1/3-ի մոտ առողջության համար վտանգը կարելի է որոշել ըստ H-FABP-ի մակարդակի:
Խորանարդի նման փոքրիկ սարքի սկզբունքն այն է, որ հիվանդի արյան մեկ կաթիլով կարելի է 10 րոպեի ընթացքում հաշվարկել H-FABP-ի մակարդակը: Մտահոգություն պետք է առաջացնի արյան 1 մլ-ում 2-5 հգ ցուցանիշը. այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդին համակարգչային տոմոգրաֆիա կատարել:
Առավել ճշգրիտ արդյունք կարելի է ստանալ H-FABP-ի եւ GFAP-ի մակարդակների չափման համադրման դեպքում, ինչի հետ կապված գիտնականները փորձում են իրենց ախտորոշման սարքը կատարելագործել: Մասնագետները հույս ունեն, որ ավելի ճշգրիտ ախտորոշումը թույլ կտա 50 տոկոս դեպքերում խուսափել հիվանդին թանկարժեք համակարգչային տոմոգրաֆիա նշանակելուց:






