Հիմնական բակտերիաները «իմունիտետ» են ձեռք բերել սպիրտ պարունակող ախտահանող միջոցների նկատմամբ:
Ինչպես նշված է Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում, Ավստրալիայի կառավարությունը ավելի քան 10 տարի առաջ կարգադրել էր մի շարք միջոցառումներ ներդնել՝ ուղղված ստաֆիլոկոկերի դեմ պայքարին: Մասնավորապես՝ բուժանձնակազմը պարտավոր էր էթիլ սպիրտ եւ իզոպրոպան օգտագործել ոչ միայն ձեռքերը լվանալիս, այլեւ գոծիքներն ախտահանելիս: Միաժամանակ, չնայած այս բակտերիայի դեմ պայքարի գործում դրական արդյունքներին, գրանցվել էին ինֆեկցիաների բռնկումներ՝ կապված Enterococcus faecium դասի էնթերոկոկերի հետ:
Գիտնականները հետազոտության ընթացքում վերծանել են «ժամանակակից» Enterococcus faecium-ի ԴՆԹ-ն, համեմատական վորլուծություն անցկացրել էնթերոկոկերի նմուշների հետ, որոնք մի քանի տարի ավելի վաղ էին վերցվել: Հետազոտության մեջ ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են 1997-ից 2015 թվականների բակտերիաների նմուշները: Արդյունքում 2010 թվականից հետո վերցված բակտերիաների նմուշներում հայտնաբերվել է 10-ապատիկ կայունություն սպիրտի հիմքով ախտահանող միջոցների ազդեցության նկատմամբ:
Փորձերի ժամանակ իզոպրոպանոլի նույնիսկ 70-տոկոսանոց լուծույթը ի վիճակի չէր էնթերոկոկերի գաղութներն ամբողջությամբ ոչնչացնելու ինչպես մկների աղիների պատերի մակերեւույթին, այնպես էլ բնակության այլ միջավայրում:
Մելբուրնի համալսարանի (Ավստրալիա) գիտնականների կարծիքով՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ բակտերիաների ադապտացիան բարդացնում է ինֆեկցիաների վերահսկողության հետ կապված հրահանգները: Սա, իր հերթին, ստացիոնարի պայմաններում Enterococcus faecium-ի տարածումը կանխելու համար լրացուցիչ միջամտություններ է պահանջում:






