Եթե Դուք փորձում եք ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից երկար եւ հյուծիչ դիետաների միջոցով, Դուք երեւի կհիասթափվեք՝ ոչ մի արդյունք չտեսնելով։ Պարզվում է, որ դիետայի վրա կործանարար ազդեցություն կարող են ունենալ որոշ, այսպես կոչված, «օգտակար» մթերքներ, հաղորդել է Fox News-ը։
1. Առանց գլյուտենի մթերքներ
Չնայած առանց գլյուտենի դիետան հիմա արդիական է, բայց այն կարող է պատճառ դառնալ ավելորդ կիլոգրամներ հավաքելու համար։ Գլյուտենը սննդին տեսք եւ համ է հաղորդում։ Երբ արտադրողները վաճառքի են հանում առանց գլյուտենի մթերքներ, նրանք այն փոխարինում են օսլայով, ճարպով եւ շաքարով, ասել է դիետոլոգ Կարեն Անսելը։
Ընտրեք ամբողջական մթերքներ կամ ավելի ուշադիր կարդացեք մթերքների փաթեթավորման վրա առկա պիտակը։
2. Կոկոսի յուղ
Մինչ այժմ անհայտ է, թե արդյոք կոկոսի յուղը այրում է ճարպը, եւ այն նույնքան օգտակար է, ինչքան ձիթապտղի յուղը, բայց ամեն դեպքում, հայտնի է, որ այն պարունակում է հարստացված ճարպ։ Շատ նորմալ է ուտեստը պատրաստել կոկոսի յուղով, միայն հարկարվոր է վերահսկել դրա չափը։
3. Յոգուրտ
Թվում է, որ յոգուրտը օգտակար սննդամթերք է, բայց յոգուրտի շատ տեսակներ պարունակում են արհեստական քաղցրեցուչիչներ, շաքար կամ ֆրուկտոզա։ Ֆրուկտոզան ոչ միայն հագեցվածության զգացում չի առաջացնում, այլեւ այն միանգամից ընկնում է լյարդի մեջ, որտեղ այն փոխակերպվում է ճարպի, ասել է հայտնի դիետոլոգ Ջեյ Ջեյ Վիրջինը՝ «Վիրջինի դիետան» գրքի հեղինակը։
Ավելի լավ է ավելացնել թարմ մրգեր կոկոսի կաթով պատրաստված յոգուրտի կամ հունական յոգուրտի մեջ։
4. Սուշի
Անկասկած հում ձուկը շատ օգտակար է, բայց դրա հետ մեկտեղ կարելի է ուտել մի ամբողջ ափսե բրինձ։ Իսկ եթե նաեւ ավելանեք մայոնեզ, ապա այն միանշանակ կդառնա արագ սնունդ։
Դրա փոխարեն պատվիրեք վարունգով, ավոկադոյով եւ կաղամբով ռոլլեր կամ պատվիրեք մեկ բաժին սուշի, մեկ բաժին սաշիմի եւ աղցան։
5. Կոկտեյլ
Շատ ռեստորաններում կոկտեյլները պարունակում են շատ կալորիաներ եւ շաքար, իսկ այդպիսի կոկտեյլներում բջջանյութի պակասը կստիպի Ձեզ շատ շուտ սովածանալ։
Ավելի լավ է տանը պատրաստել կաթով, սպիտակուցային փոշիով, չիայի կամ կտավատի սերմերով, բանջարեղենով եւ ½ - 1բաժակ թարմ հատապտուղներով կոկտեյլ։
6. Չորացրած մրգեր
Չորացրած մրգերը թվում են օգտակար, բայց դրանք չեն պարունակում խոնավություն, ճարպ ու սպիտակուցներ, ինչը նշանակում է, որ Դուք շատ շուտ սովածանալու եք։
«Ինչքան շատ քացր ուտեք, այնքան շատ կցանկանաք»,-ասել է Վիրջինը։
7. Աղցան
Կանաչ աղցանը շատ օգտակար է, բայց եթե այնտեղ ավելացնեք քաղցրացված ընկույզ, չորացրած լոռամիրգ եւ Ռոկֆոր պանիր, ապա աղցանը իր կալորիականությամբ չի զիջի աղանդերին։
Փոխարենը, ավելացրեք բանջարեղեն, սպիտակուց եւ առողջ ճարպեր. օրինակ, ավոկադո, կամ ընկույզ։ Ավելացրեք ձիթապտղի յուղ եւ կիտրոնի հյութ։
8. Պատրաստի բուտերբրոդներ
Պատրաստի բուտերբրոդները ներկայացվում են մեզ որպես արագ սննդի առողջ այլընտրանք, բայց դրանք պարունակում են 350 կալորիա, այսինքն, այնքան, որքան մի մեծ բուլկու մեջ», - ասել է Անսելը։
Ամբողջական հացահատիկից պատրաստված երկու հացի կտորներից յուրաքանչյուրը պարունակում է 100 կալորիա, բացի այդ դրանք հարուստ են բջջանյութով, որն ավելի օգտակար է, քան պատրաստի բուտերբրոդները։
9. Գրանոլա
Գրանոլան վարսակ, ընկույզ եւ սերմեր է պարունակում, եւ թեպետ նրանցից յուրաքանչյուրը օգտակար է յուրովի, բայց երբ նրանք համակցված են գրանոլայի մեջ, այնտեղ ավելացվում է նաեւ մեղր ու կարագ։ Այնպես որ, եթե ուտեք ավելին, քան ¼ բաժակ, Դուք կարող եք ձեռք բերել 600 լրացուցիչ կալորիա։
Բջջանյութով ու ցորենով հարուստ վարսակաշիլան մի գրանոլայի հրաշալի այլընտրանքային միջոց է։
10. Եգիպտացորեն
Ամռանը խաշած եգիպտացորենից ավելի լավ բան չկա, բայց մեկ բաժակ այս հացահատիկային կուլտուրան պարունակում է 600 կալորիա։
Եգիպտացորենը փոխարինեք խրթխրթան բանջարեղենով, օրինակ գազար, վարունգ կամ նեխուր։






