Արյան մեջ «վատ խոլեստերինի» բարձր մակարդակով առողջ մեծահասակները մեծ հավանականությամբ անժամանակ մահանում են սրտանոթային հիվանդություններից։ Այս մասին ասված է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Circulation ամսագրում։

Հետազոտության հեղինակները, վերլուծելով 36 735 հասուն մարդկանց տվյալներ, որոնց անամնեզում սրտային հիվանդություններ կամ շաքարային դիաբետ չի եղել, իսկ սրտանոթային հիվանդությունների վտանգը մոտակա 10 տարվա համար ցածր է եղել։

Գիտնականները հատկապես ընդգծում են, որ ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստիրինի կամ «վատ խոլեստերինի» մակարդակը մասնակիցների մեծամասնության մոտ շեմից ցածր է եղել, որի դեպքում բժիշկները սկսում են նշանակել ստատիններ, դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստիրինի մակարդակը։

27 տարվա ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահացել է 1 684 մարդ։ Ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստիրինի բարձր մակարդակով մարդկանց մահվան ռիսկը սրտանոթային հիվանդություններից ավելի բարձր է եղել, քան մինչեւ՝ 100 մգ/դլ մակարդակով մարդկանց.

  • 100-159 մգ/դլ մակարդակի պարագայում՝ 30-40 տոկոս
  • 160-189 մգ/դլ մակարդակի պարագայում՝ 90 տոկոս

Ինչպես նաեւ ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստիրինի բարձր մակարդակով մասնակիցները մահանում էին ավելի վաղ, քան մարդիկ դրա նորմալ մակարդակով։

  • 100-129 մգ/դլ մակարդակում՝1.8 տարի ավելի վաղ
  • 160 մգ/դլ մակարդակում՝ մոտ 4 տարի ավելի վաղ

Հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ կենսաձեւի փոփոխությունը, ավելի առողջ սննդակարգի անցումը, նորմալ քաշը եւ կանոնավոր ֆիզիկական վարժությունները արյան մեջ կարող են նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստիրինի մակարդակը՝ բարելավելով սրտանոթային հիվանդությունների կանխատեսումները։ Գիտնականները նաեւ ենթադրում են, որ անհրաժեշտ է «վատ խոլեստիրինի» չափավոր բարձր (160 մգ/դլ) մակարդակով մարդկանց ստատինների նշանակման հարցի գիտական քննարկումը։