Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն հանգիստ է: Բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային  թունավարակներ չեն գրանցվել, հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Իմունականխարգելման ծրագրի իրականացման շնորհիվ չեն արձանագրվել հետևյալ կառավարելի վարակիչ հիվանդությունները՝  կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ:

10 տարուց ավելի չեն գրանցվել  սիբիրյան խոցի, մալարիայի,   հեպատիտ  Ա-ի, որովայնային տիֆի և պարատիֆի դեպքեր: Մանկական ոչ կառավարելի վարակիչ հիվանդություններից գրանցվել է ջրծաղկի և քութեշի հիվանդացության դեպքերի նվազում:

Գրանցվել են սուր աղիքային վարակներ`պայմանավորված չճշտված հարուցիչով:

2018 թվականի առաջի կիսամյակում գրանցվել է  ընդերային  լեյշմանիոզի 11 դեպք: Քանի որ հանրապետության տարածքը հանդիսանում է ընդերային լեյշմանիոզի բնական օջախ շարունակական իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ: