Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի հոգեբանները հետաքրքիր բացահայտում են արել. չափազանց խելացի եւ գեղեցիկ մարդիկ դադարում են գրավիչ լինել պոտենցիալ զուգընկերոջ համար:

Ըստ British Journal of Psychology-ի՝ հետազոտության շրջանակում երկու սեռի մի քանի հարյուր երիտասարդ է հարցվել: Հոգեբանները հետաքրքրվել են, թե հատկապես ինչ հատկություններ են նրանք նախընտրում տեսնել զուգընկերների մեջ: Ինչպես եւ ակնկալվում էր՝ առաջին տեղում եղել են խելքը, բարությունը, արտաքին գեղեցկությունը եւ թեթեւ բնավորությունը:

Սակայն հետագա հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե IQ-ի մակարդակը կամ անհոգությունը 99%-ով միջինից բարձր է, ապա մարդը կորցնում է գրավչությունը պոտենցիալ զուգընկերոջ աչքերում: Նույնը վերաբերում է գեղեցկությանն ու բարությանը, ընդ որում՝ այս դեպքում գրավչությունը կորցնելու համար բավարար է միջինից 90% բարձր ցուցանիշը:

Մասնագետների կարծիքով՝ սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ չափազանց խելացի մարդը կարող է շրջապատի մոտ անինքնավստահության զգացողություն առաջացնել, իսկ չափազանց անհոգությունը ինքնավստահության պակասի կամ հավակնությունների բացակայության նշան լինել: Հոգեբանները կոչ են արել նաեւ չափազանց բարի եւ գրավիչ չթվալ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելիս: