Ցրված սկլերոզի զարգացման պատճառ կարող է լինել ուղեղում ալյումինի բարձր մակարդակը: Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները:
Նրանց հետազոտության մեջ նշվում է, որ ցրված սկլերոզ ախտորոշմամբ մահացած հիվանդների դիահերձումից հետո ուղեղում ալյումինի ավելի բարձր մակարդակ են հայտնաբերել: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրել են 39-82 տարեկան 14 մահացած հիվանդների ուղեղի հյուսվածքները:
Այսպես, նրանց 42%-ի մոտ ալյումինի մակարդակը հյուսվածքում եղել է ավելի քան 0.001 մգ, 33%-ի մոտ՝ ավելի քան 0.002 մգ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է: Եվս 11%-ի մոտ ալյումինի կենտրոնացման մակարդակը եղել է 0.005 մգ: Ընդ որում՝ այս մետաղը ցրված սկլերոզով հիվանդների ուղեղում կուտակվում է՝ անկախ նրանց տարիքից եւ սեռից:
Գիտնականների կարծիքով՝ այս մետաղը, որն ավելացնում են տարբեր պատվաստանյութերի եւ սփրեյների մեջ, կարող է շփման մեջ մտնել հիվանդների գեների հետ: Այդ պատճառով մարդու իմունային համակարգը սխալմամբ սկսում է հարձակվել նյարդերի կեղեւի կամ միելինի վրա: Այս կապակցությամբ գիտնականները կոչ են անում չանտեսել ցրված սկլերոզով հիվանդների ուղեղում միելինի կուտակումը:






