Գիտնականները բացատրել են, թե ինչու է իմունային համակարգը «հիշում»՝ ինչպես պայքարել հիվանդության դեմ: The Daily Mail-ի տվյալներով՝ բացահայտումն արվել է Գարվանի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների կողմից: Մարդու մարմնում հայտնաբերված նոր կառուցվածքը մասնագետները subcapsular proliferative focus (SPF) են անվանել:

Գիտնականների կարծիքով՝ այս կառուցվածքը բացատրում է, թե ինչու է օրգանիզմը հիշում՝ ինչպես պայքարել հիվանդությունների եւ վարակների դեմ, որոնք նախկինում արդեն հանդիպել են տվյալ անձի մոտ: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե վարակները վերադառնում են, բջիջների այս խմբերը հարձակում են նախապատրաստում:

SPF-ն իր մեջ հիշողություն «բջիջներ» է պարունակում՝ իմունային տեղեկատվությամբ մի ամբողջ գրադարան, եւ կարող են սպիտակ արյան բջիջների վերածվել՝ դրանով իսկ միանալով պաթոգենի դեմ պայքարին:

Բջիջների կուտակումներն իրենցից բարակ կառուցվածքներ են ներկայացնում, որոնք ժամանակավորապես հայտնաբերվում են ավշային հանգույցների վրա՝ վարակը վերջնականապես ճնշելով նպատակով: Այդ «առաքելությունից» հետո այդ ստրուկտուրաներն անհետանում են՝ մինչեւ հիվանդության հաջորդ դրվագը:

Փորձագետները նշում են, որ հասկանալը, թե ինչպես է օրգանիզմը «հիշում» ստացված իմունիտետը. կարող է նպաստել ապագայում ավելի արդյունավետ պատվաստանյութերի մշակմանը: