Ռուսաստանում սկսվել են առավել ագրեսիվ քաղցկեղի՝ մելանոմայի դեմ անհատականացված պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները։ «Իզվեստիան» հայտնում է, որ սինթեզված նյութը կարգելակի ուռուցքի կրկնվելը։ 2020 թվականի վերջին գիտնականները նախատեսում են մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ սկսել։

Մելանոմայի տարատեսակ դեպքերի նախկին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուռուցքները զարգացման ուշ փուլերում ունեն մարդու իմունային համակարգի ճանաչելիությունից խուսափելու մեխանիզմներ։ Սրա պատճառով իմունային համակարգը չի կարող քաղցկեղային բջիջները ճանաչել որպես օտար մարմիններ եւ ոչնչացնել։

Նոր մոտեցման միջոցով բացահայտվում են յուրահատուկ մուտացիաները, որոնք հայտնվել են կոնկրետ պացիենտի քաղցկեղային բջիջներում։ Իմանալով այդ մուտացիաները՝ կարելի է սինթեզել նեոհակագեններ՝ կարճ սպիտակուցներ, որոնք նման են ուռուցքային բջիջների սպիտակուցային մասին, սակայն տարբերվում են առողջ բջիջներում եղած սպիտակուցներից։

Սինթեզված նեոհակագենները պատվաստանյութի տեսքով ներարկում են պացիենտին ուռուցքի նախնական հեռացումից հետո, իսկ իմունիտետային բջիջները (Т բջիջները) մարզվում են դրանց արձագանքելու հարցում։ Այդ իսկ պատճառով մետաստազի հայտնվելու ժամանակ Т բջիջների կապում են քաղցկեղային բջիջների հետ, որ ճանաչեն ու ոչնչացնեն դրանց։ Այս միջոցը իմունախթանման թերապիայի հետ պետք է բացառի ուռուցքի կրկնությունը։

Հենց այդ ռազմավարությունն է դրվել պատվաստանյութի ստեղծման հիմքում։ Որպեսզի համոզվեն հիպոթեզի աշխատունակության հարցում, գիտնականները սկզբում պատվաստանյութը կփորձարկեն կենդանիների վրա։

Սկզբում մկներին մելանոմայի բջիջներ կներարկեն, որ արհեստականորեն մոդելավորեն իրական ուռուցքի զարգացում։ Այնուհետեւ կուսումնասիրվեն ամեն մկան առողջ եւ ուռուցքային հյուսվածքների գենոմը (իսկ ավելի կոնկրետ՝ էկզոմը՝ ոչ թե ամբողջ գենոմը, այլ ամենանշանակալի մասերը)։ Նուկլեոտիդների հաջորդականությունը համեմատելու են եւ գտնեն տարբերությունները, որոնք կօգնեն ընտրել ավելի պատվաստանյութի համար նեոհակագենի դերում հավանական թեկնածուներին։ Պատվաստանյութի մշակումը սկսվել է այս տարվա ապրիլին։ 2020 թվականի վերջին գիտնականները հույս ունեն հասնել մարդկանց վրա կլինիկական փորձարկումներին։