Վնասվածքից հետո քրոնիկական ցավերի, ինչպես նաեւ ուժեղ ցավագին զգացողությունների «մեղավորը» ԴՆԹ-ում մուտացիան է:
Ըստ The Daily Mail-ի՝ մուտացիան հանգեցնում է «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի մակարդակի բարձրացման: Հենց նա է պատասխանատու մկանային հյուսվածքներում նյարդերի առավել զգայնության համար, ինչը մեծացնում է դրանց վնասվելու վտանգը:
Ավելի վաղ անցկացված հետազոտությունները վկայում են, որ FKBP5 գենի առանձնահատուկ տարբերակով մարդիկ մյուսներից ավելի հաճախ են բախվում հետտրավմատիկ սթրեսային խանգարման: Բացի այդ՝ նրանց մոտ վնասվածքներից հետո ավելի հաճախ է նկատվում դեպրեսիա կամ ագրեսիա, ինչպես նաեւ մկանա-կմախքային քրոնիկական ցավեր:
FKBP5 գենը հիպոտալամա-հիպոֆիզարնա-ենթաերիկամային համակարգի մաս է կազմում, որը կենտրոնական նյարդային համակարգը միավորում է էնդոկրին համակարգի հետ եւ վերահսկում սթրեսին օրգանիզմի արձագանքը: Գենի մուտացիայի դեպքում հիպոտալամա-հիպոֆիզարնա-ենթաերիկամային համակարգն ավելորդ ակտիվություն է ցուցաբերում: Արդյունքում մեծ քանակությամմ կորտիզոլ է արտազատվում:
Արդյունքում մարդու մոտ կարող է զարգանալ տագնապ, դեպրեսիա եւ, ինչպես վկայում են նոր հետազոտության արդյունքները, հնարավոր են քրոնիկական ցավեր:






