Դեպրեսիան եւ տագնապը 45 տարեկանն անց մարդկանց մոտ մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մասին ասված է Սրտի ամերիկյան ասոցիացիայի Circulation: Cardiovascular Quality and Outcomes ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:

Հետազոտությանն Ավստրալիայից 221.667 մարդ է մասնակցել: Պարզվել է, որ կանանց մոտ հոգեկան խանգարման բարձր եւ շատ բարձր մակարդակի պարագայում 44%-ով մեծանում է ուղեղի կաթվածի հավանականությունը: Ինչ վերաբերում է 45-79 տարեկան տղամարդկանց, ապա նրանց մոտ նույն պայմաններում սրտի կաթվածի վտանգը մեծացել է 30%-ով:

Հետազոտության շրջանակում կամավորներին խնդրել են պատասխանել 10 հարցի, որոնք վերաբերել են, մասնավորապես, առանց հիմնավոր պատճառների հոգնածություն զգալուն, առանց պատճառի կրծքի շրջանում ցավերին, անհանգստությանը կա տագնապին:

102.039 տղամարդկանցից (միջին տարիքը՝ 62 տարեկան) եւ 119.638 կանանցից (միջին տարիքը՝ 60 տարեկան) 16.2%-ի մոտ հոգեկան խանգարման միջին մակարդակ է եղել, 7.3%-ի մոտ՝ բարձր կամ շատ բարձր:

Մասնագետները գիտափորձի մասնակիցներին հետեւել են 4 տարի շարունակ, եւ այդ ընթացքում 4.573 սրտի կաթվածի եւ 2.421 ուղեղի կաթվածի դեպք է արձանագրվել: Ընդ որում, հոգեկան խանգարման մակարդակը գերազանցել է սրտի կամ ուղեղի կաթվածի բացարձակ վտանգը:

Այդ կապակցությամբ գիտնականները հոգեկան խանգարումներով մարդկանց կոչ են անում դիմել բուժօգնության եւ մեծ ուշադրություն դարձնեն սքրինինգային հետազոտություններին: