Խռմփոցը, որը ուղեկցվում է շնչառության դադարներով, երկու անգամ մեծացնում է հոդատապի առաջացման վտանգը:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Քիլի համալսարանի ուսումնասիրությունը, օբստրուկտիվ ապնոէն շատ հաճախ հոդատապի զարգացման է հանգեցնում: Քնի ապնոէի դեպքում կոկորդի փափուկ հյուսվածքների թուլացում եւ շնչառական ուղիների ժամանակավոր արգելափակում է տեղի ունենում: Դա սահմանափակում է մարդու թթվածնային հասանելիությունը, որը, ինչպես համարվում է, խթանում է միզաթթվի արտադրությունը:

Աղային միզաթթվի կուտակումը կարող է հոդերում ուժգին բորբոքման եւ ցավերի հանգեցնել:

Վեց տարի շարունակ գիտնականները հետեւել են ապնոէով 15879 եւ 63296 առողջ մարդու: Նշված ժամանակահատվածում հոդատապ էր զարգացել առաջին խմբի 4.9 տոկոսի մոտ, եւ երկրորդ խմբից՝ 2.6 տոկոսի մոտ: Այսպիսով, քնի ապնոէն 42 տոկոսով մեծացրել էր հոդատապի զարգացման վտանգը: