Գործնականում գրեթե բոլոր ֆիլմերում  (գրեթե բոլոր տեսարաննրում) գլխավոր հերոսը ալկոհոլ է օգտագործում. բայց ինչպե՞ս է այն ազդում հանդիսատեսի՝ ալկոհոլի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա։ Նիդերլանդների Նեյմեգեն համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիլմում ալկոհոլը դրական ներկայացնելը հանգեցնում է նրան, որ հեռուստադիտողը նույնպես դրական է սկսում տրամադրվել ալկոհոլի նկատմամբ, հաղորդում է Medical Daily-ին։

Գիտական աշխատանքի հեղինակ Ռենսկի Կուրդեմանը եւ իր գործընկերները հետազոտություն են անցկացրել երիտասարդների շրջանում՝ 84 տղա եւ 75 աղջիկ, ում ցուցադրվել է ֆիլմերից ութ տարբեր հատվածներ, որտեղ ալկոհոլի օգտագործումը ներկայացվել է կամ դրական կամ բացասական տեսանկյունից։ Վերստուգիչ խմբում ցուցադրել են ֆիլմերի այնպիսի հատվածներ, որտեղ ալկոհոլ օգտագործված չի եղել։  Հետազոտողները գնահատել են յուրաքանչյուր ուսանողի զգայական ներգրավվածությունը եւ նրանց ընդհանուր կարծիքը ֆիլմի մասին։

Միջին հաշվարկներով, մասնակիցները դրական են վերաբերել ֆիլմերի այն հատվածներին, որտեղ եղել են ալկոհոլի տեսարաններ՝ համեմատած ալկոհոլի տեսարաններ չունեցող հատվածների։ Զարմանալի է այն, որ ուսանողներին ամենից շատ դուր են եկել այն հատվածները, որտեղ ալկոհոլը ներկայացվել է բացասական տեսանկյունից։

Հետազոտողները նշել են, որ ծխախոտի արտադրաքնի վրա առկա գովազդային սահմանափակումները չեն կիրառվում ալկոհոլային խմիչքների դեպքում։ Նրանք հուսով են, որ ապագայում մարկեթինգային քաղաքականությունը ավելի խիստ կանոններ եւ դրույթներ կսահմանի ալկոհոլային խմիչքների համար՝ վերահսկելով ալկոհոլի պատկերների կիրառումը մեդիա ոլորտում։