Կոպենհագենի համալսարանի գիտնականները կարողացել են դեմենցիայի (տարիքային տկարամտության) առաջանալը կանխատեսել հիվանդության զարգացումից 10 տարի առաջ: Նրանք կանխատեսման մեթոդը գտել են՝ հիմնվելով 104 հազար մարդկանց տարիքի, սեռի եւ գենում Ապոլիպոպրոտեին E կոդավորող սպիտակուցի տարբերությունների մասին տվյալների վրա, հայտնում է Canadian Medical Association Journal ամսագիրը:
Մասնագետները պարզաբանել են, որ կան Ապոլիպոպրոտեին E-ի երեք հիմնական ձեւեր՝ APOE2, APOE3 եւ APOE4: Վերջինը հրահրում է Ալցհեյմերի հիվանդությունը (այն համարվում է նաեւ դեմենցիայի մոտ 70 տոկոսի պատճառը):
Տարիքի, սեռի եւ գենում APOE-ի տարբերակների համադրումն օգնում է հայտնաբերել հիվանդության առավել մեծ վտանգի ենթակա մարդկանց: Օրինակ՝ APOE4 գենոտիպով 60-ամյա տղամարդկանց եւ կանանց համար դեմենցիայի առաջանալու վտանգը կազմում է համապատասխանաբար՝ 6 եւ 7 տոկոս, 70-ամյաների համար՝ 12 եւ 16 տոկոս, 80-ամյաների համար՝ 19 եւ 24 տոկոս:
Հետազոտողների կարծիքով՝ իրենց աշխատանքի արդյունքները թույլ են տալիս տարիքային տկարամտության զարգացումը կանխատեսել վաղ ախտորոշումից 10 տարի առաջ:






