Գրասենյակում բազմաժամյա նստակյաց աշխատանքը կարող է մտավոր կամ ինտելեկտուալ հոգնածության զարգացում հրահրել: Ջորջ Վաշինգթոնի համալսարանի հոգեբան Դենիել Լիբերմանը նշում է, որ մտավոր հոգնածությունը օրգանիզմի վրա միանգամայն լուրջ ծանրաբեռնվածություն է:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու ուղեղն ունակ չէ բազմաթիվ խնդիրներ լուծել: Այսպիսով, միաժամանակ մի քանի գործ կատարելու փորձերը արագ են հոգնածություն առաջացնում: Մինչդեռ աշխատանքի ժամանակ գրասենյակի աշխատողը ստիպված է մի քանի խնդիր կատարել՝ պատասխանել գործնական զանգերին եւ էլեկտրոնային նամակներին, հաշվետվություններ լրացնել եւ այլն:

Հանգստանալու եւ օրգանիզմի վրա մեծ ծանրաբեռնվածություններից խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս պարբերաբար աշխատանքն ընդհատել: Հաճախ այն նպատակով, որպեսզի ուղեղն անջատվի գերլարումից, բավական է ոտքի կանգնել եւ պատուհանից դուրս նայել: Լավ արդյունք է տալիս նաեւ գործընկերների հետ շփումը, ինչի շնորհիվ ուղեղը սկսում է օկսիտոցին արտադրել, որի ազդեցությունը դրական է գնահատվում: Լիբերմանը նշում է, որ համացանցում շփումները, հակառակը, կարող են հակառակ արդյունք ունենալ: