Սնկերում պարունակվող միացությունները կարող են դառնալ հեռանկարային հակաբիոտիկներ: Այս մասին նշված է Nature Communication ամսագրում հրապարակված նոր հոդվածում:

Չունցինի համալսարանի (Չինաստան) գիտնականները ալբոմիցինների սինթեզման նոր տեխնոլոգիա են կիրառել. սա սնկային միացությունների խումբ է, որոնք նախկինում արդեն ցուցադրել են իրենց հակամանրէային հատկությունները: Մինչդեռ հիմա գիտնականները կարողացել են այս միացությունները ստանալ իսկապես մեծ ծավալներով հակաբիոտիկ ակտիվության լիարժեք թեստավորման համար: 

Ինչպես ցույց են տվել փորձերը, միացությունները լավ են երաշխավորվել տարբեր բակտերիալ շտամների դեմ պայքարում: Ավելին՝ որոշ դեպքերում դրանք անգամ հայտնի հակաբիոտիկներին գերազանցել են:

Կենդանիների վրա կատարված փորձերն, իրենց հերթին, ցույց են տվել, որ միացությունները առողջությանը սպառնալիք չեն ներկայացնում, ուստի բացառված չէ, որ մոտ ապագայում դրանցից իսկապես կսկսեն հակաբիոտիկներ պատրաստել: