Երիտասարդ դոնորի արյան փոխներարկումը դրական է ազդում առողջության վրա: Նման եզրահանգման են եկել Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետները:

Գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երբ տարեց մկները երիտասարդ կրծողների արյուն են ստացել, նրանց մոտ տարիքային հիվանդություններ չեն զարգացել, իսկ ուղեղի աշխատանքը զգալիորեն բարելավվել է: Երիտասարդ մկներին «տարեց» արյան փոխներարկումը հակառակ արդյունքն է ունեցել:

Ստացված արդյունքները հաշվի առնելով՝ մասնագետները մատնանշում են կենդանիների արյունն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու անհրաժեշտությունը՝ ֆիզիկական առողջությունը «կոնսերվացնող» մոլեկուլները բացահայտելու համար:

Մարդու արյունատար համակարգի հասանելիությունը նման թերապեւտիկ մանիպուլյացիաները բժշկության գրավիչ ուղղություն են դարձնում: Սակայն, ըստ գիտնականների, կենդանիների մասնակցությամբ գիտափորձերի ընթացքում պետք է պարզել երկարատեւ հետեւանքներն ու հնարավոր կողմնակի արդյունքները: