Ամերիկացի գիտնականները մատնանշում են մանկական քայլակների բարձր վնասվածքավտանգավորության մասին: Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշված է, որ ԱՄՆ-ում ամեն օր միջինը 5 փոքրիկ վնասվածքներ է ստանում մանկական քայլակների պատճառով:

1990-2014 թվականներին ԱՄՆ-ում մինչեւ 15 ամսական երեխաների շրջանում ընդհանուր գրանցվել է 230 676 վնասվածք, որոնց պատճառը մանկական քայլակներն էին: Գրանցված վնասվածքների մեծամասնությունը տեղի է ունեցել, երբ մանկական քայլակի մեջ եղող երեխան ընկել է աստիճաններից, ինչն իր հերթին առաջացրել է գլխի եւ պարանոցի վնասվածքներ:

Սա հաշվի առնելով՝ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս դրանք ԱՄՆ տարածքում արգելել: Փորձագետները նշում են, որ մանկական քայլակները փոքրիկներին շատ արագ տեղաշարժվելու հնարավորություն են տալիս, ինչը կարող է վնասվածքով ավարտվել: Ամերիկացի բժիշկների կարծիքով՝        մանկական քայլակներն ամենեւին չեն նպաստում քայլելու հմտությունների զարգացմանը, ավելի շուտ հակառակը՝ կարող են ժամանակավորապես դանդաղեցնել երեխայի հոգեվիճակի եւ շարժողական համակարգի զարգացումը:

Սրա հետ կապված մանկաբույժները կոչ են անում մանկական քայլակներին անվտանգ այլընտրանք գտնել: Այդպիսի այլընտրանք է, օրինակ, ակտիվության ստացիոնար կենտրոնները, որոնք պտտվում են, ճոճվում եւ դրա հետ մեկտեղ անիվներ չունեն: Դրանից բացի, փոքրիկին պետք է հնարավորություն տալ փորի վրա չորեքթաթ անել, ինչը նրան սովորեցնում է իրեն աստիճանաբար վեր հրել: