Ռուսաստանում 47–ամյա կնոջ ուղեղի ուռուցքը հեռացրել են keyhole տեխնոլոգիայով («բանալու անցք») հոնքի վրա 4 սմ կտրվածքի միջով։ Վիրահատությունն իրականացվել է Նովոսիբիրսկում ակադեմիկոս Ե. Ն. Մեշալկինի անվան բժշկական հետազոտական ազգային կենտրոնում։
Գլխուղեղի ուռուցքների դասական վիրաբուժական բուժման դեպքում ստիպված էին գանգից կտրել մեծ ոսկրային կտոր, իսկ նորագոյացությունը հեռացնելուց հետո այն կրկին իր տեղում դնել եւ անշարժացնել։ Նման տրավմատիկ միջամտությունն ուղեկցվում է արյան կորստի, ինֆեկցիոն բարդությունների վտանգով եւ երկարատեւ վերականգնմամբ։ Նման վիրահատությունից հետո հիվանդների միայն 10 տոկոսն է վերադառնում նախկին ապրելակերպին։
Իսկ keyhole տեխնոլոգիայի կիրառման դեպքում ռետրակցիան իրականացնում են վիրահատական սեղանին հիվանդի դիրքի հաշվին։ Հիվանդին այնպես են պառկեցնում, որ գլուխն անհրաժեշտ ուղղությամբ առավելագույնս ցած թեքեն։ Նման դիրքն ապահովում է լավագույն տեսադաշտ՝ ճակատային մասի գրավիտացիոն ուղղորդման հաշվին։
Keyhole տեխնոլոգիան համահարթեցնում է ավանդական վիրաբուժության հետեւանքները. մասնագետները ոչ մեծ կտրվածքի հաշվին ոչ միայն լավ կոսմետիկական արդյունքի են հասնում, այլեւ նվազեցնում են վնասվածքայնությունն ու բարդությունների վտանգը։
Քիչ ինվազիվ միջամտությունը թույլ է տալիս կրճատել հիվանդի վերականգնման ժամկետը։ Բժիշկների կանխատեսումներով՝ հիվանդ կնոջ տեսողությունը, ում մոտ բարորակ ուռուցքը հեռացրել էին keyhole մեթոդով, կես տարվա ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Կնոջը ստացիոնարից դուրս են գրել մեկ շաբաթ հետո։






