Առավել անբարենպաստ ձեւով դաշտանադադարը ընթանում է այն կանանց մոտ, որոնք ինվոլյուցիոն շրջանին են մոտենում չլուծված խնդիրներով, հատկապես միայնակ կանանց պարագայում։ Այս մասին ասված է Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ–սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կողմից սեպտեմբերի 29-ին Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսի ժամանակ ներկայացված «Կանանց սեռական խանգարումները եւ կյանքի որակը կլիմակտերիկ շրջանում» զեկույցում։

Շահրամանյանը նշում է, որ հոգեբանական, հոգեախտաբանական եւ հոգեբանական եւ պսիխոսոմատիկ խնդիրների ֆոնին դաշտանադադարը ընկալվում է որպես աղետ։ Միաժամանակ, հնարավոր են պահվածքի տարբեր դրսեւորումներ՝ անտարբերություն, հարմարվողականություն, մշտական նեւրոտիկ արձագանք եւ ակտիվ հաղթահարում։ Վերջին տարբերակը կապված է բժշկի ու հոգեբանի օգնությանը դիմելու հետ։

Դեպրեսիայի բարձր տարածվածությունը կանանց մոտ որոշվում է խիստ կանանցի, սոցիալ–հոգեբանական եւ ընտանեկան խնդիրների առկայությամբ։ Կանանց նկատմամբ խտրականությունը, միայնությունը, անպտղությունը, ամուսնալուծությունները, երեխաների մոտ առկա խնդիրներն այդպիսի վիճակների զարգացման հաճախ հանդիպող պատճառներից են։ 

Փորձագետի խոսքով՝ ամենահաճախը դեպրեսիան հենց դաշտանադադարի շրջանում է հանդիպում։ Դաշտանադադարի ժամանակ դեպրեսիայի բարձր տարածվածությունը   արտացոլում է 40-45 տարեկան կանանց խոցելիությունը դեպի աֆեկտային խանգարումներ (տրամադրությունների խանգարումներ)։

Շահրամանյանը տեղեկացրեց, որ կլիմատերիկ շրջանում (սեռական հասունությունից տարեց շրջանի անցումը) էնդոգեն դեպրեսիան բնորոշվում է, մասնավորապես, քնի խանգարումներով տագնապի եւ վաղ արթնանալու հետ կապված, ախորժակի անկմամբ, քաշի կորստով, սեռական ցանկությունների անկմամբ կամ անհետացմամբ, սուիցիդալ մտքերով։

Սեռական խանգարումները կանանց մոտ կյանքի այս շրջանում հաճախ են հանդիպում։ Ամենից հաճախ է հանդիպում լիբիդոյի անկումը մինչեւ դրա անհետացում, օրգազմի բթացում կամ բացակայություն։

Շահրամանյանը նշեց, որ կանանց սեռական խանգարումների տարատեսակությունը դաշտանադադարի ժամանակ պայմանավորված է տարբեր պատճառներով՝ հոգեբանական վիճակով, պսիխոակտիվ միջոցների չարաշահումով, աֆեկտային խանգարումներով, հորմոնալ փոփոխություններով։

Էստրոգենի դեֆիցիտի պարագայում առաջին պլան է դուրս գալիս սեռական խանգարումը, որը կապված չէ լիբիդոյի հետ, այլ առնչություն ունի սեռական գործողությունների՝ հեշտոցային լորձաթաղանթի չորության,  դիսպարեունիայի (սեռական ակտի ժամանակ եւ դրանից հետո ցավի զգացում), վազոմոտորային խանգարումների հետ։

Դեպրեսային խանգարումների թերապիայի սկզբունքները կանանց մոտ բնական եւ վիրահատական դաշտանադադարի դեպքում ներառում է պարտադիր բուժում հակադեպրեսանտներով, հաճախ, բայց ոչ պարտադիր կերպով տրանկվիլիզատորների ընդունում, պսիխոթերապիա, ինչպես նաեւ հորմոնալ թերապիա։ «Հորմոնալ թերապիան չի լուծի ծանր հոգեբանական խնդիրները, չի բուժի ծանր էնդոգեն դեպրոսիան, սակայն նույնիսկ այդ պարագայում կարող է նպաստել հաջող ֆարմակոթերապիային ու պսիոխոթերապիային»,–շեշտել է Շահրամանյանը։

Հավելելնք, որ  «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը» կազմակերպել է Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ։