Բոլորս էլ գիտենք, որ շատ կարեւոր է ընդունել վիտամիններ եւ հանքային աղեր, որոնք առկա են բազմավիտամինային հավելումներից շատերի մեջ։ Դրանք են վիտամին А, В, C, D, E եւ հանքային աղերը՝ մագնեզիումը, ցինկը եւ սելենը։ Բայց շատերը չգիտեն, որ կան նաեւ այլ, եւ ոչ պակաս կարեւոր հավելումներ, որոնք կարող են զգալիորեն բարելավել շատ մարդկանց առողջությունը, հաղորդում է Newsmax Health-ը։
Ահա 5 ոչ այնքան հայտնի հավելումներ, որոնք պետք է առկա լինեն ցանկացած մարդու դեղատուփում։
Կվերցետին. այն բնական բիոֆլավոնոիդ է, որն օգնում է օրգանիզմին յուրացնել վիտամին С, եւ այն առկա է շատ բույսերի մեջ։ Բիոֆլավոնոիդը ունի հակաօքսիդանտային եւ հակաբորբոքային հատկություններ, եւ արդեն երկար տարիներ այն օգտագործվում է այլընտրանքային բժիշկների կողմից արթրիտի, աուտոիմունային հիվանդությունների, ասթմայի եւ կատարակտի բուժման համար։ Կվերցետինը դադարեցնում է բորբոքումը, որը կարող է հանգեցնել աղիքային բարձր թափանցելիության համախտանիշի։
«Սա բնության ամենակատարյալ դեղամիջոցներից մեկն է», - ասել է «Բնության դեղատուփ» գրքի հեղինակ դոկտոր Էլլեն Կամհին։
Գլյուտամին. այս ամինաթթուն չափազանց կարեւոր սննամիջոց է, որը նպաստում է աղիքների բնականոն աշխատանքին եւ բարելավում է առողջության ընդհանուր վիճակը։ Գլյուտամինը օրգանիզմից հեռացնում է վնասակար մանրէներն ու ամոնիակը, մեղմացնում աղիքի բորբոքային հիվանդությունները, ինչես նաեւ պաշտպանում է ստամոքս-աղիքային տրակտի լորձաթաղանթը։
Գլուտատիոն. այս կարեւոր սպիտակուցը պարունակում է երեք ամինաթթուներ եւ կլանում է բոլոր ազատ ռադիկալները եւ տոքսինները, որոնք վնասում եւ ոչնչացնում են բջիջները։ Այն նաեւ կանոնավորում է այլ հակաօքսիդանտների, ինչպիսիք են վիտամիններ А, С, եւ Е-ի գործունեությունը։
Քրքումին. այլընտրանքային բժիշկ Ջեկոբ Թեյթելբաումը հայտնել է, որ հնդկական եւ ասիական խոհանոցի այս բաղադրիչն ունի հակաքաղցկեղային հատկություններ եւ մեղմացնում է քրոնիկ հիվանդությունները։ «Քրքումինը հատկապես արդյունավետ է արթրիտի ցավերը թուլացնելու համար», - ասել է բժիշկ Թեյթելբաումը՝ «Իրական պատճառ, իրական բուժում» բեսթսելլերի հեղինակը։
Ստրոնցիում. դոկտոր Թեյթելբաումը ասել է, որ այս հանքային աղը 170 տոկոսով ավելի արդյուավետ է օսթեոպորոզի կոտրվածքների կանխարգելման համար, քան բժշկի նշանակումով տրվող Fosamax դեղամիջոցը։






